Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 09.11.2020
09 նոյեմբերի, 202022:55 ՀԱՊԿ-ը խորը մտահոգություն է հայտնում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով
22:40 Ադրբեջանն ավելի քան 10 անգամ հարվածել է Ստեփանակերտին հեռահար հրթիռներով: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
22:35 Ռուսական ուղղաթիռի խոցումը ագրեսիա է միաժամանակ եւ Հայաստանի և Ռուսաստանի դեմ: Վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյան
21:20 Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովա
20:45 Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օդային տարածքում խոցել են ռուսական Մի-24 ուղղաթիռ: ՌԻԱ Նովոստի
19:50 Շուշին եղել և կլինի հայկական: Ժամանակն է բեկում մտցնելու: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան
19:15 Շուշիի համար մարտերը շարունակվում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
17:00 Կարմիր Շուկայի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
14:10 Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Կրեմլի մամուլի խոսնակ Պեսկով
12:45 Մարտունու, Մարտակերտի, Թաղավանդի և այլ ուղղություններում հակառակորդի հարձակման փորձերը ձախողվել են: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
11:30 Էրդողանն առաջարկում է Պուտինին Ղարաբաղի հարցով ստեղծել աշխատանքային խումբ: CNNTurk
10:25 Սեպտեմբերի 27-ից սկսած Պաշտպանության բանակը հայտնել է 1,216 զոհված զինծառայողի մասին:
09:55 Ստեփանակերտը հրթիռակոծվել է հեռահար հրթիռներով: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: