Երկկողմ հարաբերություններ
Ալբանիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. փետրվարի 18-ին:
2022թ. հունիսի 7-ին Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը /նստավայրը՝ Աթենք/:
2022թ. հուլիս 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագան /նստավայրը՝ Աթենք/։
2015թ. հոկտեմբերի 13-ին Վարուժան Փիրանյանը նշանակվել է Տիրանայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս:
Այցեր
Ալբանիա
2008թ. հոկտեմբեր |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2002թ. հոկտեմբեր |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
«Ալբանիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտագիրը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» - 18-ը փետրվարի 1993թ.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտագիրը` ուղղված Ռուսաստանի Դաշնությունում Ալբանիայի Հանրապետության դեսպանությանը, Ալբանիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» - 11 հունիսի 1992թ.
2013թ.-ից ալբանական կողմը ազատել է ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից:
2018թ․ օգոստոսի որոշումը՝ ՀՀ կառավարությունն ընդունել է «Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին»:
Հուշագիր Հայաստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ալբանիայի Մրցակցային Մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2023թ. Տիրանայում:
Առևտրատնտեսական ոլորտ
Հայաստանի և Ալբանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
2.4 |
1746.3 |
2020 |
0.7 |
1184.3 |
2021 |
0.5 |
1595.8 |
2022 |
129.0 |
1434.2 |
2023 |
5.8 |
1338.0 |
Թարմացված է՝ 12.07.2024թ.