Երկկողմ հարաբերություններ
Արգենտինա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 17-ին:
1993 թվականից Բուենոս Այրեսում գործում է ՀՀ դեսպանությունը:
2009 թվականից Երևանում գործում է Արգենտինայի դեսպանությունը։
2020 թ. հոկտեմբերի 20-ին ք. Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Խուան Կարլոս Մերդինյանը։
2022 թ. հունվարի 19-ին ք. Ռոսարիոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Էկտոր Մուրադ Յուսուֆյանը։
2022 թ. հունվարի 25-ին Հովհաննես Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինյան Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին։
2024 թ. ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը:
Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007 թ.:
Այցեր
Արգենտինա
2024 թ. մարտ |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2023 թ․ դեկտեմբեր |
Նախագահ Վահագն Խաչատուրյան |
2023 թ․ մարտ |
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյան |
2022 թ․ օգոստոս |
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան |
2019 թ. մարտ |
ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան |
2018 թ. հոկտեմբեր |
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան |
2014 թ. հուլիս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2013 թ. նոյեմբեր |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2011 թ. դեկտեմբեր |
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան |
2011 թ. մայիս |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ |
2011 թ. հունվար |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2002 թ. մայիս |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2000 թ. մայիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1994 թ. մայիս |
ԱԳ նախարար Վահան Փափազյան |
1992 թ. հունիս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
1991 թ. դեկտեմբեր |
ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան |
Հայաստան
2023 թ․ մայիս |
ԱՀ Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամներ |
2016 թ. հունիս |
Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյան |
2016 թ. հունիս |
Մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխ |
2014 թ. սեպտեմբեր |
ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուային |
2013 թ. հոկտեմբեր |
Արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պալիերի |
2013 թ. ապրիլ |
Փոխնախագահ Ամադո Բուդու |
2012 թ. սեպտեմբեր |
Արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Էկտոր Տիմերման |
2012 թ. ապրիլ |
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրի |
2011 թ. սեպտեմբեր |
Գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարարի առաջին տեղակալ Լորենսո Բասսո |
2011 թ. սեպտեմբեր |
Արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Ալբերտո Դ’Ալոտտո |
2010 թ. մայիս |
Արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Խորխե Տայանա |
2005 թ. օգոստոս |
Արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ռաֆայել Բիելսա |
1998 թ. հունիս |
Նախագահ Կառլոս Մենեմ |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև համագործակցության մասին ընդհանուր համաձայնագիր (ստորագրվել է 11.06.1992 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ հովանավորության և խթանման վերաբերյալ համաձայնագիր (ստորագրվել է 1993 թ. ապրիլի 16-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.1994 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.1994 թ.)
- Հայաստանի Հանրապետության Պետատոմհսկողության և Արգենտինյան Հանրապետության Միջուկային կարգավորման մարմնի միջև միջուկային կարգավորման բնագավառում տեխնիկական համագործակցության և տեղեկատվությունների փոխանակման մասին համաձայնագիր (ստորագրվել է 06.10.1997 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998 թ.)
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր կրող անձանց համար վիզային համակարգի պարզեցման մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998 թ.)
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արգենտինյան Հանրապետության առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 17.05.2000 թ.)
- Երևան քաղաքի (Հայաստան) և Բուենոս Այրես քաղաքի (Արգենտինա) միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 18.05.2000 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի և կրթության բնագավառում 2002-2005թ համագործակցության ծրագրեր (ստորագրվել է 03.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության ՙԶարգացման հայկական գործակալության՚ և Արգենտինայի Հանրապետության ՙԷքսպորտ. Ար.՚ հիմնադրամի միջև համագործակցության համաձայնագիր (ստորագրվել է 03.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.08.2005 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 15.09.2011 թ.)
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Արգենտինյան Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխգործակցության համաձայնագիր (ստորագրվել է 15.09.2011 թ.)
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև 2011-2015թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր (ստորագրվել է 15.09.2011 թ.)
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Արգենտինյան Հանրապետության սպորտի քարտուղարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 04.09.2012 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Արգենտինյան Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր (ստորագրվել է 23.10.2012 թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին (ստորագրվել է 07.07.2014 թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետություն կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր (ստորագրվել է 07.07.2014 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 07.07.2014 թ.)
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների` վճարովի գործունեության ազատ իրականացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.09.2014 թ.)
- ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԱՀ արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխգործակցության համաձայնագիրը (ստորագրվել է 03.09.2014 թ.)
Հուշագրեր
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Արգենտինյան Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության միջև խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու նպատակով փոխըմբռնման մասին հուշագիր (ստորագրվել է 11.06.1992 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին հուշագիր (ստորագրվել է 11.06.1992 թ.)
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արգենտինյան Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 22.07.2011 թ.)
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուենոս Այրես քաղաքի մշակույթի նախարարության միջև մտադրությունների մասին հուշագիր (ստորագրվել է 04.10.2011 թ.)
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Արգենտինյան Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 07.07.2014 թ.)
- «Արգենտինյան Հանրապետության ԱԳՆ և Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի միջև լեզուների և սոցիալական գիտությունների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 25.12.2018 թ.)
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայոց լեզվի և հայագիտության այլ ուսումնական միավորների ուսուցում օտարերկրյա բուհերում ծրագրի հիման վրա ԿԳՄՍ նախարարության և Ռոսարիոյի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 01.2023 թ.)
Համատեղ հայտարարություններ
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին համատեղ հայտարարություն (ստորագրվել է 30.06.1998 թ.):
- Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արգենտինայի Հանրապետության նախագահ Էդուարդո Դուալդեի համատեղ հայտարարություն (ստորագրվել է 03.05.2002 թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Արգենտինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
— |
15010.5 |
2020 |
62.9 |
12054.5 |
2021 |
28.8 |
4672.7 |
2022 |
19.1 |
7975.3 |
2023 |
21.2 |
7946.1 |
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ՝
տրիկոտաժ, տեքստիլ
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝
միս, շաքար, ծխախոտ
Թարմացված է՝ 03.05.2024թ.