Երկկողմ հարաբերություններ
Ավստրիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին:
2019թ. մարտի 19-ին Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին:
2023թ. ապրիլի 26-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Թոմաս Մյուլմանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2021թ. Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Կլաուս Կապերը:
2011թ. հունիսին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Արամ Մարությանը:
Այցեր
Ավստրիա
2023թ. հուլիս |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
2022թ. հունիս |
Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ |
2021թ. սեպտեմբեր |
Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ |
2019թ. մարտ |
Նիկոլ Փաշինյան, վարչապետ |
2017թ. հունվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2016թ. մայիս |
Սերժ Սարգսյան, նախագահ |
2015թ. մարտ |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2014թ. հունիս |
Սերժ Սարգսյան, նախագահ |
2013թ. նոյեմբեր |
Սերժ Սարգսյան, նախագահ |
2013թ. փետրվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2011թ. հունիս |
Տիգրան Սարգսյան, վարչապետ |
2011թ. մարտ |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2008թ. փետրվար |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
2007թ. ապրիլ |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
2006թ. մարտ |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
2005թ. փետրվար |
Արթուր Բաղդասարյան, ԱԺ նախագահ |
2002թ. փետրվար |
Ռոբերտ Քոչարյան, նախագահ |
Հայաստան
2022թ․փետրվար |
Ալեքսանդր Շալլենբերգ, Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար |
2017թ. ապրիլ |
Հայնց Ֆիշեր, դաշնային նախկին նախագահ |
2014թ. սեպտեմբեր |
Սեբաստիան Կուրց, Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար |
2012թ. հունիս |
Հայնց Ֆիշեր, դաշնային նախագահ |
2010թ. հունիս |
Միխայել Շպինդելեգգեր, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
Հայտարարություն
- Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև երկկողմ արտաքին տնտեսական կապերի մասին hամաձայնագիր:
- Հայաստանի Հանարապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր:
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա և կից արձանագրություն:
- Հայաստանի Հանարապետության Կառավարության և Ավստրիայի Դաշնային Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր:
- Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքի 4-րդ համայնքների միջև գործընկերության մասին hամաձայնագիր:
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր:
- Հայաստանի Հանարապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր:
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր:
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Դաշնային Կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիր:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիր:
- Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիր:
- Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի և Վաագներ-Բիրո ընկերության միջև մտադրությունների մասին նամակ:
Հուշագրեր
- Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարի և Ավստրիայի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի դաշնային նախարարի միջև բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների փոխադարձաբար ճանաչման համար խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր:
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր:
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքի «Ալարիս» և «Պան Պլան» ընկերությունների, ինչպես նաև ասոցացված անհատ միջազգային փորձագետների միջև համագործակցության հուշագիր:
- Հայաստանի Հանարապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
- «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
- «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարի միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
- Համատեղ հռչակագիր ԵՄ Արևելյան գործընկեր երկրների հետ Ավստրիայի զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության վերաբերյալ 2022-2024:
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Դաշնային Կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիր կիրարկման վերաբերյալ արձանագրություն:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Ավստրիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
3484.8 |
34042.0 |
2020 |
3850.3 |
23808.0 |
2021 |
2002.6 |
23102.7 |
2022 |
1896.4 |
44156.6 |
2023 |
1252.2 |
81299.0 |
Թարմացված է՝ 12.07.2024թ.