Երկկողմ հարաբերություններ
Ավստրալիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Համագործակցության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հունվարի 15-ին՝ հայտագրերի փոխանակմամբ:
2022թ. օգոստոսից Ավստրալիայի Համագործակցությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ն.Գ. պրն. Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ ք.Տոկիո)։
2024թ. ապրիլից Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պրն. Ջոն Գիրինգը (նստավայրը՝ ք.Մոսկվա):
Այցեր
Ավստրալիա
2012թ. օգոստոս |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2005թ. հոկտեմբեր |
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
2000թ. ապրիլ |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյան |
Հայաստան
2019թ. սեպտեմբեր |
Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Թիմ Վիլսոն, Ջոն Ալեքսանդր, Հյու ՄքԴերմոթ և Թրենթ Ցիմերման |
2019թ. հուլիս |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյան |
2012թ. հունիս |
Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի հարցերով Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ռասել Թրուդ |
2005թ. նոյեմբեր |
Ավստրալիայի սոցիալական ապահովության հարցերի նախարար Ջո Հոքի |
2003թ. սեպտեմբեր |
Ավստրալիայի ներգաղթի, բազմամշակույթային և տեղաբնիկների գործերի նախարար Ֆիլիպ Ռադդոկ |
Ստորագրված փաստաթղթեր
Հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի միջև խորհրդակցությունների վերաբերյալ. 13 օգոստոսի 2012թ., Կանբեռա
Առևտրատնտեսական համագործակցություն
Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
2020թ. |
190.7 |
3030.0 |
2600.3 |
2021թ. |
1283.4 |
5952.0 |
2090.7 |
2022թ. |
344.7 |
5988.9 |
4450.7 |
2023թ. |
214.6 |
3322.1 |
987.3 |
2024թ. հունվար-հունիս |
208.1 |
2202.1 |
1120.1 |
Թարմացված է՝ 28.08.2024թ.