Երկկողմ հարաբերություններ
Բուլղարիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 18-ին:
2024թ. ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովը:
2024թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի թիվ ՆՀ-316-Ա հրամանագրով Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշանակվել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։
Գործում է հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովը, որի վերջին՝ 8-րդ նիստը կայացել է 2019թ. մարտի 13-ին Երևանում:
Այցեր
Բուլղարիա
2024թ. |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
2022թ. |
Նախագահ Վահագն Խաչատուրյան |
2022թ. |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2016թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2008թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2007թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2003թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2002թ. |
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան |
1995թ. |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
Հայաստան
2019թ. |
Փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևա |
2018թ. |
Նախագահ Ռումեն Ռադև |
2015թ. |
Ժողովրդական ժողովի փոխնախագահ Կրասիմիր Կարակաչանով |
2013թ. |
ԱԳ նախարար Քրիստիան Վիգենին |
2012թ. |
ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենով |
2012թ. |
Վարչապետ Բոյկո Բորիսով |
2007թ. |
Վարչապետ Սերգեյ Ստանիշև |
2006թ. |
ԱԺ նախագահ Գեորգի Պիրինսկի |
2005թ. |
ԱԳ նախարար Սոլոմոն Պասի |
2004թ. |
Նախագահ Գեորգի Պրվանով |
1999թ. |
Նախագահ Պետար Ստոյանով |
Իրավապայմանագրային դաշտ
- «Պայմանագիր Հայկական ՍՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության և օգտագործման գլխավոր վարչության և ԲԺՀ մշակութային հուշարձանների ազգային ինստիտուտի միջև երկկողմ համագործակցության մասին». 1989թ. հուլիսի 6
- «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին». 1992թ. հունվարի 18
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության ու գիտության բնագավառում համագործակցության մասին». 1994թ. Ապրիլի 25, Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև հանձնման մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին». 1995թ. Ապրիլի 10, Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քրեական գործերով իրավական օգնության մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին». ստորագրվել է 1995թ. ապրիլի 10-ին Սոֆիայում և ուժի մեջ է մտել 1996-ի մարտի 27-ին
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին».1995թ. ապրիլի 10, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին». 3 սեպտեմբերի 1996թ., Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». 1998թ.հուլիսի 8, Սոֆիա (ուժի մեջ է մտել 20 օգոստոսի 1999թ.)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև փոստի և հեռահաղորդակցության բնագավառում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության ազգային վիճակագրական ինստիտուտի միջև համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան (ուժի մեջ է մտել 2000թ. օգոստոսի 2-ից)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան (ուժի մեջ է մտել 2000թ. մայիսի 10-ից)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և անտառների նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին. 2001թ. ապրիլի 11, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին. 2002թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք
- «Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և բարեկարգման նախարարության միջև ճարտարապետության, տարածքների կառուցապատման և շինարարության բնագավառում համագործակցության մասին». 2006թ. սեպտեմբերի 27, Սոֆիա
- «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2007-2009թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 2007թ.դեկտեմբերի 7
- «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». ստորագրվել է 1992թ. հունվարի 18-ին Սոֆիայում և վերաստորագրվել 2007թ. հոկտեմբերի 29-ին
- «2007թ. նոյեմբերի 13-ին վերաստորագրված համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով համագործակցության մասին». 1994թ. ապրիլի 25, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի պետական գործակալության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. նոյեմբերի 13 (ուժի մեջ է մտել 2008թ հունիսի 6-ից).
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին». 2007թ. նոյեմբերի 13, (ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ից)
- «Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի և Բուլղարիայի Հանրապետության «Արխիվներ» պետական գործակալության միջև արխիվային գործի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության միջոցառումների Ծրագիր». 2007թ. նոյեմբերի 13, (ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ից)
- «Ծրագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2007-2009թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. դեկտեմբերի 12
- «Պայմանագիր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Նոր բուլղարական համալսարանի միջև». 2008թ. հուլիսի 11
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության միջև համագործակցության 2009-2014թթ. աշխատանքային ծրագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում` բուլղարական մշակույթի տարի և 2010 թվականին Բուլղարիայի Հանրապետությունում հայկական մշակույթի տարի կազմակերպելու և անցկացնելու մտադրությունների մասին արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հրավերով, Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պաշտոնական այցի ընթացքում ստորագրված համատեղ հայտարարություն». 1999թ. մարտի 4-7
- «Հայաստանի Հանրապետության նախագահի և Բուլղարիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարություն». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2000–2002թթ. մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրություն». 2001թ. ապրիլի 11, Երևան
- «Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության նախագահի և Բուլղարիայի Հանրապետության նախագահի միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրման բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին». 2005թ. դեկտեմբերի 7, Բրյուսել
- «Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության նախագահի և Բուլղարիայի Հանրապետության նախագահի միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Ծրագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2003-2006թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Ծրագիր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2003-2006թթ. մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012թթ. համագործակցության ծրագիր». 2009թ. ապրիլի 22, Երևան
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: 2012թ. ապրիլի 3, Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ: Ստորագրվել է 1995թ. ապրիլի 10-ին: Ուժի մեջ է մտել 1995թ. նոյեմբերի 3-ից
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԲՀ պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության միջև: Ստորագրվել է 2006թ. դեկտեմբերի 19-ին Սոֆիայում
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և ԲՀ կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին: Ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 14-ին Երևանում: Ուժի մեջ է մտել 2008թ-ի փետրվարի 21-ից
- Համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԲՀ երիտասարդության և սպորտի պետական գործակալության միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 14-ին Երևանում
- Ծրագիր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2007-2009 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 8-ին Սոֆիայում
- Համաձայնագիր ՀՀ Երևան քաղաքի և ԲՀ Սոֆիա քաղաքի միջև բարեկամության մասին: Ստորագրվել է 2008թ. սեպտեմբերի 10-ին Սոֆիայում
- Արձանագրություն հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտա-տեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի մասին: Ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 9-ին Սոֆիայում
- Փոխըմբռնման հուշագիր Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) և Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի (ԲԱԱՊ) միջև: Ստորագրվել է 2008թ-ի դեկտեմբերի 11-ին
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության (ՀԱԳՄ) և Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի (ԲԱԱՊ) միջև: Ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 11-ին Սոֆիայում
- Համալսարանների միջգրադարանային տեղեկատվության փոխանակման հուշագիր Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանների միջև: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին Երևանում
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2012-2014թթ. համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2012թ. հունիսի 14-ին Երևանում
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ինստիտուտի միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2013թ. հոկտեմբերի 17-ին Սոֆիայում
- «Փոխըմռբնման հուշագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև քարտեզագրության/երկրաչափական նկարահանման ոլորտում համագործակցության և աշխարհագրական նյութերի փոխանակման մասին» 2017թ. օգոստոսի 10, Երևան և 2017թ. սեպտեմբերի 25, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին, 2018թ. փետրվարի 12, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին», 2018թ. փետրվարի 12, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին, 2018թ. փետրվարի 12, Երևան
- Գործնական ծրագիր «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին», 2018թ. փետրվարի 12, Երևան
- Ծրագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին», 2018թ. հոկտեմբերի 23, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրություն. ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 28-ին Երևանում:
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին». Ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 28-ին Երևանում:
- Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին, 2022թ. հոկտեմբերի 18, Սոֆիա:
- Համագործակցության ծրագիր 2023-2027 թվականների կրթության և գիտության ոլորտում Հայաստանի կառավարության և Բուլղարիայի կառավարության միջև: Ստորագրվել է 2023թ. նոյեմբերին, Սոֆիայում:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները(հազ. ԱՄՆ դոլար) արտահանում ներմուծում(ըստ ապրանքի ծագման երկրի)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
207412.6 |
30841.8 |
2020 |
150799.8 |
21192.2 |
2021 |
198441.4 |
29153.1 |
2022 |
208372.0 |
23077.6 |
2023 |
97413.7 |
42445.9 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
- հանքահումքային քիմիա
- պատրաստի սննդամթերք
- կաուչուկ
- ռետինե իրեր և այլն
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
- հանքահումքային արտադրանք
- ոչ թանկարժեք մետաղներ և այլն
Թարմացված է՝ 27.11.2024թ.