Երկկողմ հարաբերություններ
Բենին
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2007թ. օգոստոսի 2-ին:
Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն (նստավայրը՝ Մոսկվա) ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել 2022թ․ հունիսի 6-ին:
Այցեր
Հայաստան
2024 թ. մայիս |
էկոնոմիկայի և ֆինանսների նախարար՝ Ռոմուալդ Վադագնի՝ ՎԶԵԲ տարեկան 33-րդ հանդիպման և գործարար համաժողովին |
2018 թ․ հոկտեմբեր |
Նախագահ Պատրիս Թալոն` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում |
2015 թ. հոկտեմբեր |
Արտաքին գործերի և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Սալիու Ակադիրի` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում |
Իրավապայմանագրային դաշտ
- Քաղաքական և դիվանագիտական խորհրդակցությունների մեխանիզմի հիմնման մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարարության միջև
Թարմացված է՝ 11.07.2024թ.