Երկկողմ հարաբերություններ
Բրազիլիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. փետրվարի 17-ին:
Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից:
Հայաստանի դեսպանությունը Բրազիլիայում գործում է 2010 թվականից։
2010 թ. դեկտեմբերի 28-ին ք. Սան Պաուլոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Հիլդա Բուրմայանը։
2022 թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան։
2023 թ. մայիսի 24-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը։
Բրազիլիայի Դաշնային Սենատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը 2015 թ.:
Այցեր
Բրազիլիա
2024 թ. փետրվար |
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան |
2023 թ. մարտ |
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյան |
2016 թ. օգոստոս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2013 թ. նոյեմբեր |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2012 թ. ապրիլ |
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան |
2011 թ. հունվար |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2002 թ. մայիս |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2000 թ. մայիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1993 թ. ապրիլ |
փոխնախագահ Գագիկ Հարությունյան |
1992 թ. հունիս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
1991 թ. դեկտեմբեր |
ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան |
Հայաստան
2017 թ. նոյեմբեր |
ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆեռեյրա |
2016 թ. հոկտեմբեր |
գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկի |
2013 թ. մարտ |
արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վերա Մաշադու |
2005 թ. մայիս |
նախագահի հատուկ պատվիրակ Ժոզե Աուգուստո Լինդգրեն Ալվես |
2001 թ. օգոստոս |
նախագահի հատուկ պատվիրակ Վարուժան Բուրմայան |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 07.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր (ստորագրված 07.05.2002 թ.)
- Երևանի քաղաքապետարանի և Սան Պաուլոյի քաղաքապետարանի միջև մշակույթի ասպարեզում համագործակցության և փոխանակումների վերաբերյալ մտադրությունների մասին արձանագրություն (ստորագրված 08.05.2002 թ.)
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սան Պաուլոյի ֆուտբոլային ակումբի «ՍՊՖԱ» միջև մտադրությունների մասին արձանագրություն (ստորագրված 08.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սան Պաուլո նահանգի շրջակա միջավայրի քարտուղարության միջև մտադրությունների մասին արձանագրություն (ստորագրված 08.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սան Պաուլո նահանգի գյուղատնտեսության և մատակարարումների քարտուղարության միջև մտադրությունների մասին արձանագրություն (ստորագրված 08.05.2002 թ.)
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Վերնհեր ֆոն Բրաունի (Բրազիլիա) առաջադեմ հետազոտական կենտրոնի միջև մտադրությունների արձանագրություն (ստորագրված 08.05.2002 թ.)
- Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև սովորական անձնագրեր կրող քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացում։ Կատարվել է հայտագրերի փոխանակմամբ (25.11.2015 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 12.08.2016 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 12.08.2016 թ.)
Հուշագրեր
- Երևանի «Շտաբ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի և «Սան Քրիստովան» հիվանդանոց – ծննդատան միջև հուշագիր մտադրությունների մասին (ստորագրված 08.05.2002 թ.)
- ՀՀ ԱԳՆ և ԲԴՀ ԱԳՆ միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 12.08.2016 թ.)
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության «Ռիո Բրանկո» ինստիտուտի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 12.08.2016 թ.)
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարության միջև՝ գյուղատնտեսության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 12.08.2016 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 17.11.2017 թ.)
Համատեղ Հայտարարություններ
- Հայաստանի Հանրապետության նախագահի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահի համատեղ հայտարարություն (ստորագրված 07.05.2002 թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Բրազիլիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
— |
67547.1 |
2020 |
2.1 |
54906.9 |
2021 |
35.9 |
54917.4 |
2022 |
285.6 |
84022.3 |
2023 |
3.1 |
66364.4 |
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ՝
Թեթև արդյունաբերության ապրանքներ, ալկոհոլային խմիչքներ, էլեկտրաախտորոշիչ սարքավորումներ բուժման, վիրաբուժության և ատամնաբուժության նպատակով, քլորոպրենային կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ և նյութեր, մետաղյա խողովակներ
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝
Շաքար, շաքարի օշարակ, շինարարական սարքավորումներ, միս և մսամթերք, սուրճ, թութուն, քաղցրավենիք
Թարմացված է՝ 10.10.2024թ.