Երկկողմ հարաբերություններ

Բելառուս Բելառուս

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունիսի 12-ին:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Մինսկում բացվել է 1993թ.:

Բելառուսի Հանրապետության դեսպանությունը Երևանում բացվել է 2001թ.:

2020թ. դեկտեմբերին Ալեքսանդր Կոնյուկը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2021թ. սեպտեմբերին Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Այցեր Բելառուս

2022թ. հունիս

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2021թ. հոկտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյան (աշխատանքային այց)

2020թ. հուլիս

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2019թ. հունիս

ՀՀ Նախագահ Ա.Սարգսյան (աշխատանքային այց)

2018թ.

հոկտեմբեր - նոյեմբեր

ՀՀ Նախագահ Ա.Սարգսյան (աշխատանքային այց)

2018թ. հունիս

ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյան (աշխատանքային այց)

2018թ. ապրիլի 6

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2017թ. նոյեմբեր

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց)

2017թ. նոյեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2017թ. հուլիսի 17

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2016թ. հոկտեմբեր

ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյան (աշխատանքային այց)

2015թ. հունիս

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2015թ. սեպտեմբեր

ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյան (աշխատանքային այց)

2014թ. մայիս

ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյան (աշխատանքային այց)

2014թ. ապրիլ

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (պաշտոնական այց)

2011թ. սեպտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (պաշտոնական այց)

2011թ. մայիս

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյան (պաշտոնական այց)

2008թ. նոյեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (պաշտոնական այց)

2005թ. մայիս

ՀՀ Վարչապետ Ա.Մարգարյան (պաշտոնական այց)

2002թ. հունիս

ՀՀ Նախագահ Ռ.Քոչարյան (պաշտոնական այց)

2002թ. մարտ

ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյան (պաշտոնական այց)

2000թ. հուլիս

ՀՀ Վարչապետ Ա.Մարգարյան (պաշտոնական այց)

Այցեր Հայաստան

2024թ. հոկտեմբեր

ԲՀ Վարչապետ Ռ․Գոլովչենկո (աշխատանքային այց)

2022թ․ նոյեմբեր

ԲՀ Նախագահ Ա.Լուկաշենկո (աշխատանքային այց)

2022թ․ նոյեմբեր

ԲՀ ԱԳ նախարար Վ.Մակեյ (աշխատանքային այց)

2022թ․ հոկտեմբեր

ԲՀ Վարչապետ Ռ․Գոլովչենկո (աշխատանքային այց)

2019թ. հոկտեմբեր

ԲՀ Նախագահ Ա.Լուկաշենկո (աշխատանքային այց)

2019թ. ապրիլ

ԲՀ Վարչապետ Ս.Ռումաս (աշխատանքային այց)

2017թ. հոկտեմբեր

ԲՀ Վարչապետ Ա.Կոբյակով (աշխատանքային այց)

2016թ. հոկտեմբեր

ԲՀ Նախագահ Ա.Լուկաշենկո (աշխատանքային այց)

2016թ. հոկտեմբեր

ԲՀ ԱԳ նախարար Վ.Մակեյ (աշխատանքային այց)

2016թ. մայիս

ԲՀ Վարչապետ Ա.Կոբյակով (աշխատանքային այց)

2013թ. հոկտեմբեր

ԲՀ ԱԳ նախարար Վ.Մակեյ (աշխատանքային այց)

2013թ. մայիս

ԲՀ Նախագահ Ա.Լուկաշենկո (պաշտոնական այց)

2012թ. ապրիլ

ԲՀ ԱԳ նախարար Ս.Մարտինով (պաշտոնական այց)

2009թ. հոկտեմբեր

ԲՀ ԱԳ նախարար Ս.Մարտինով (պաշտոնական այց)

2009թ. մարտ

ԲՀ Նախագահ Ա.Լուկաշենկո (աշխատանքային այց)

2006թ. հոկտեմբեր

ԲՀ Վարչապետ Ս.Սիդորսկի (պաշտոնական այց)

2003թ. հոկտեմբեր

ԲՀ ԱԳ նախարար Ս.Մարտինով (պաշտոնական այց)

2001թ. մայիս

ԲՀ Նախագահ Ա.Լուկաշենկո (պաշտոնական այց)

2000թ. հոկտեմբեր

ԲՀ Վարչապետ Վ.Երմոշին (պաշտոնական այց)

2023թ. նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԲՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:

2021թ. հոկտեմբերի 8-ին Մինսկում կայացել են խորհրդատվություններ Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների միջև՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով:

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կարգավորվում են 32 միջպետական ու միջկառավարական, ինչպես նաև 21 միջգերատեսչական համաձայնագրերով: Այդ թվում՝ Հայաստանի և Բելառուսի միջև 2001թ. մայիսի 26-ին կնքվել է համաձայնագիր բարեկամության և համագործակցության մասին։

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ստորագրվել է ավելի քան 90 երկկողմ փաստաթուղթ:

  • Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև՝ տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր - ստորագրվել է 1990թ. օգոստոսի 24-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 1991թ. դեկտեմբերի 30-ին
  • «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրություն - ստորագրվել է 1993թ. հունիսի 13-ին
  • «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. հոկտեմբերի 26-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի միջև 1994թ. հաշվարկների կազմակերպման մասին» համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին
  • «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ապրանքների կարևորագույն տեսակների փոխադարձ մատակարարումների ծավալների (քվոտաների) համաձայնեցման մասին» արձանագրություն 1994թ. – ստորագրվել է 1994թ․ մարտի 23-ին
  • «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 1994թ. փետրվարի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ոչ առևտրային փոխանցումների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 1995թ. մայիսի 26-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 1995թ. դեկտեմբերի 6-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 1997թ. սեպտեմբերի 20-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագիր - ստորագրվել է 1999թ. մայիսի 20-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հունվարի 18-ին - վավերացվել է ԱԺ-ի կողմից 2002թ. նոյեմբերի 4-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարարման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հունվարի 18-ին
  • «Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ համատեղ հանձնաժողովի առաջին նիստի մասին» արձանագրություն – ստորագրվել է 2000թ․ հունվարի 18-ին
  • «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջև համագործակցության ու փոխգործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. մայիսի 24-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության և Բելառուսի Հանրապետության արխիվների ու գործավարության պետական կոմիտեի միջև համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հուլիսի 5-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հարկային օրենսդրության պահպանման հարցերում համագործակցելու և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր  - ստորագրվել  է 2000թ. հուլիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հուլիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հուլիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հուլիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2000թ. հուլիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հուլիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի միջև վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողության ոլորտում համագործակցության մասին » համաձայնագիր – ստորագրվել է 2000թ․ դեկտեմբերի 31-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի միջև համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2000թ․ հուլիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և Բելառուսի Հանրապետության վիճակագրության և վերլուծության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. սեպտեմբերի 20-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ապրանքների (աշխատանքների) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին
  • «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի միջև փոխօգնություն ցուցաբերելու կարգի մասին» արձանագրություն - ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև մամուլի և տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2000թ. հոկտեմբերի 31-ին
  • «Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի մասին» արձանագրություն – ստորագրվել է 2000թ․ հոկտեմբերի 31-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության, կենտրոնական բանկի Բելառուսի Հանրապետության կառավարության, ազգային բանկի միջև  1991-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման» համաձայնագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 26-ին
  • «Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության  մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 26-ին
  • «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 26-ին - վավերացվել է ԱԺ-ի կողմից 2002թ. փետրվարի 20-ին 
  • «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 26-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 26-ին
  • «Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի մասին» արձանագրություն – ստորագրվել է 2001թ․ապրիլի 27-ին
  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2002թ. մարտի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի վավերագրերի փոխանակման վերաբերյալ արձանագրություն - ստորագրվել է 2002թ. մարտի 24-ին
  • «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի միջև Բելառուսի Հանրապետության ի օգուտ Հայաստանի Հանրապետության պարտքի սպասարկման տեխնիկական կարգի մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2002թ․ ապրիլի 2-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2002թ. հունիսի 6-ին - վավերացվել է ԱԺ-ի կողմից 2003թ. դեկտեմբերի 1-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2002թ. հունիսի 6-ին - վավերացվել է ԱԺ-ի կողմից 2003թ. սեպտեմբերի 24-ին
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին 2000 թվականի հունվարի 18-ի Համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին» արձանագրություն - ստորագրվել է 2002թ. հունիսի 6-ին
  • «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի և Բելառուսի Հանրապետության Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է  2002թ. հունիսի 6-ին
  • «Հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի մասին» արձանագրություն – ստորագրվել է 2002թ․ հոկտեմբերի 29-ին
  • «Հայաստանի Հանրապետության Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն առընթեր տեղեկատվական և շուկայավարման կենտրոնի և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առընթեր շուկայավարման և գների ուսումնասիրության ազգային կենտրոնի միջև համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2002թ․ հոկտեմբերի 29-ին
  • «Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի մասին» արձանագրություն - ստորագրվել է 2003թ․ հոկտեմբերի 6-7
  • «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2003թ. հոկտեմբերի 17-ին
  • «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի և Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզային գործկոմի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2004թ. հոկտեմբերի 21-ին
  • «Հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի մասին» արձանագրություն – ստորագրվել է 2004թ․ հոկտեմբերի 22-ին
  • «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2005-2007թթ․ մշակութային համագործակցության մասին» ծրագիր – ստորագրվել է 2004թ․
  • 2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրին կից` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին մասին արձանագրություն - ստորագրվել է 2005թ.  մայիսի 3-ին
  • «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության միջև բժշկագիտության և առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է  2005թ.  մայիսի 3-ին
  • «Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության և Բելառուսի Հանրապետության ազգային պետական ​​հեռուստառադիոընկերության միջև համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2005թ.  մայիսի 3-ին
  • «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի հանրապետության ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին»  համաձայնագիր  - ստորագրվել է  2005թ.  օգոստոսի 20-ին և 2005թ.  սեպտեմբերի 20-ին
  • «ՀՀ Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերին (ք. Երևան)
  • «ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 23 – ին (ք. Երևան)
  • ՀՀ և Բելառուսի Հանրապետության փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության տվյալների համադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի փոխգործակցության կարգի մասին արձանագրություն - ստորագրվել է 2006թ-ի հոկտեմբերին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2006թ․ հոկտեմբերի 23-ին (ք. Երևան)
  • 2000թ. հուլիսի 19-ի` ՀՀ Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին Համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրություն - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան և Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի Ժոդինո քաղաքների միջև համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերին (ք. Երևան)
  • Բելառուսի Հանրապետության վարչապետ Ս.Ս.Սիդորսկու և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա.Ն.Մարգարյանի բանակցությունների արդյունքների վրա հիմնած Բելառուսի Հանրապետության կառավարական պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում արձանագրություն - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 23-ին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության մշակույթի  նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2008-2010թթ․ մշակութային համագործակցության մասին» ծրագիր - ստորագրվել է 2008թ. մայիսի 20-ին (ք Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2011թ. մայիսի 18-ին (ք. Մինսկ)
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև «ՀՀ Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» 1995թ. նոյեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն - ստորագրվել է 2011թ. մայիսի 18-ին (ք. Մինսկ)
  • «2011-2012թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև» համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2011թ. մայիսի 18-ին (ք.Մինսկ)
  • «ՀՀ մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր -  ստորագրվել է 2011թ. մայիսի 19-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Խորհրդակցությունների արձանագրություն - ստորագրվել է 2011թ. նոյեմբերի 1-ին (ք. Երևան)
  • Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրություն – ստորագրվել է 2011թ․ հոկտեմբերի 19-ին Մինսկ)
  • Հայ-Բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կանոնակարգ - ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 19-ին (ք. Մինսկ)
  • «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև ոսկերչական ոլորտում համագործակցության մասին» հուշագիր - ստորագրվել է 2012թ. ապրիլի 17-ին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2012թ. սեպտեմբերի 20-ին (ք. Մինսկ)
  • «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրի - ստորագրվել է 2013թ. մայիսի 13-ին (ք. Երևան)
  • 2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2013թ. մայիսի 13-ին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2013թ. մայիսի 13-ին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2013թ. մայիսի 13-ին (ք. Երևան)
  • «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2013թ. մայիսի 13-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների խորհրդակցությունների ծրագիր - ստորագրվել է 2014թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջև համագործակցության և փոխգործակցության մասին 2000 թվականի մայիսի 24-ի համաձայնագիրն կից թիվ 1 արձանագրություն - ստորագրվել է 2014թ. հունիսի 6-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017թթ. համագործակցության մասին ծրագիր - ստորագրված 2014թ. հոկտեմբերի 17-ին
  • «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2014թ. նոյեմբերի 20-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ապրանքների (աշխատանքների) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրություն – ստորագրվել է 2015թ. սեպտեմբերի 15-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2016թ. փետրվարի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն -  ստորագրվել է 2016թ. մայիսի 19-ին
  • «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիր - ստորագրվել է 2016թ. հունիսի 8-ին
  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների առողջարանակուրորտային բուժման և առողջացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 28-ին
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022թթ. համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2018թ. դեկտեմբերի 28-ին Մինսկ) - գործում է մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին համաձայնագրում լրացում կատարելու մասին արձանագրություն - ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 8-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի մասին) համաձայնագիր - ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 8-ին
  • «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2022 թ. մայիսի 23-ին
  • «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջև դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2022 թ. մայիսի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման մասին հուշագիր – ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 2-ին

Մշակութային ոլորտ

2022թ․ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մինսկի Հայ առաքելական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։

Առևտրատնտեսական կապեր

2022թ. սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է Հայաստանի և Բելառուսի միջև Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը։

Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության ծավալները 2020-2024թթ (ԱՄՆ դոլար)

 

ընդհանուր առևտրաշրջանառություն

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2024 (հունվար-հոկտեմբեր)

181,4 մլն

94 մլն

79 մլն

87,4 մլն

2023

195 մլն

97 մլն

91 մլն

98 մլն

2022

195 մլն

77 մլն

110 մլն

118 մլն

2021

97 մլն

28 մլն

57 մլն

69 մլն

2020

81,3 մլն

21,3 մլն

58,6 մլն

60 մլն

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Մեքենաներ, տրակտորներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև դրանց պահեստամասեր, դեղորայք, լուցկի, պլաստմասսայից իրեր, անվադողեր, փայտյա շինանյութ, գործվածքներ, ուժային շարժիչներ, պոմպեր, խողովակներ, մալուխ և այլն:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Թունդ ոգելից խմիչքներ, հանքային ջրեր, քիմիական արդյունաբերության արտադրանք, դեղորայք, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ:

Թարմացված է՝ 23.12.2024թ.

Տպել էջը