Երկկողմ հարաբերություններ
Կանադա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 31-ին: 1995 թ. հունվարին սկսել է գործել ՀՀ դեսպանությունն Օտտավայում։
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը` Անահիտ Հարությունյանն է (2019 թվականից): Դեսպանը Հայաստանը ներկայացնում է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO), որի կենտրոնատեղին Մոնրեալում է:
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանները համատեղության կարգով հավատարմագրվում են Ռուսաստանում (ներկայիս դեսպանը` Էլիսոն ԼըՔլեր, 2020 թվականից):
1992 թ. Հայաստանում բացվել է Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: 2022 թվականից պատվավոր հյուպատոս է նշանակվել Վարդգես Ավագյանը:
2022 թ. Լևոն Աֆեյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Կանադայի Մոնրեալ քաղաքում:
2021 թ. հունիսի 25-ին Կանադայի վարչապետ Ջ. Թրյուդոյի կողմից Հայաստանում հատուկ բանագնաց է նշանակվել Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնը, ով իրականացնում է հատուկ առաքելություն՝ աջակցելու Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին, բազմակողմ համակարգի ներգրավմանը և տնտեսական գործընկերությանը: Միաժամանակ՝ Կանադայի ԱԳ նախարարությունը այս առաքելությունը ներկայացնում է որպես վարչապետ Թրյուդոյի՝ Հայաստանի ժողովրդավարությանը աջակցելու խոստման շարունակություն (2018 թ․ այցի ընթացքում)։
2022 թ․ փետրվարի 25-ից մարտի 1-ը Հայաստան այցելեց Հայաստանում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությունը, արդյունքում հատուկ բանագնացը կանադական իշխանություններին ներկայացրեց համապարփակ զեկույց («Աջակցելով Հայաստանի Ժողովրդավարությանը», հրապարակման ամսաթիվ՝ հունիսի 3, 2022 թ.), առանձնացրեց լավագույն ուղիները, որով Կանադան կարող է աջակցել Հայաստանին իր ժողովրդավարությունը բարելավելու ջանքերում:
2022 թ. հունիսի 29-ին Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարեց Հայաստանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ:
Այցեր
Կանադա
2022 թ․ սեպտեմբեր |
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով (ք․ Օտտավա) |
2022 թ․ հոկտեմբեր |
«Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում ՀՀ ազգային ժողովի պատվիրակության այց (ք․ Օտտավա) |
2018 թ. հուլիս |
ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյան |
2018 թ. ապրիլ |
ՀՀ փոխվարչապետ Վ. Գաբրիելյան |
2017 թ. նոյեմբեր |
ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի այց (ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խաղաղապահության համաժողով Վանքուվերում) |
2014 թ. հուլիս |
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայան, Մնացական Մնացականյան, Արմեն Ռուստամյան (մասնակցություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին) |
2010 թ. մայիս-հունիս |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան |
2008 թ. հոկտեմբեր |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան /Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ղեկավարների 12-րդ գագաթաժողով/ |
2007 թ. դեկտեմբեր |
ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանց |
2006 թ. մայիս |
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան |
2006 թ. հոկտեմբեր |
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան |
2003 թ. հոկտեմբեր |
Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակություն |
2002 թ. սեպտեմբեր |
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյան |
1999 թ. սեպտեմբեր |
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2018 թ․ հոկտեմբեր |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո |
2017 թ. օգոստոս |
Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթը և Ռեյչել Հարդերը՝ One Free World International կազմակերպության հիմնադիր և նախագահ Մաջեդ Էլ Շաֆիի գլխավորությամբ (ներառյալ այց Արցախ) |
2015 թ. ապրիլ |
Կանադայի ներգաղթի և քաղաքացիության նախարար Քրիս Ալեքսանդր և խորհրդարանի «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթ (Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով) |
2014 թ. օգոստոս |
Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեդ Բադ, Լեոն Բենուա և Ռաս Հյուբերտ՝ One Free World International ՀԿ-ի անդամների ուղեկցությամբ |
2013 թ. սեպտեմբեր |
Կանադայի խորհրդարանի անդամ (Ազատական կուս.), ընդդիմության նախկին առաջնորդ Ստեֆան Դիոն (ներառյալ այց Արցախ) |
2013 թ. ապրիլ |
Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրայ և բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չունգսեն Լեունգ (ՀՀ նախագահի երդմնակալության կապակցությամբ) |
2012 թ. հուլիս |
Համայնքների պալատի անդամներ Ջիմ Կարիջանիս (ներառյալ այց ԼՂ) և Ալեքսանդր Բուլրիս |
2010 թ. սեպտեմբեր |
Կանադայի Խորհրդարանի պատվիրակություն |
2010 թ. սեպտեմբեր |
Կանադայի Խորհրդարանի պատվիրակություն |
2007 թ. մայիս |
Կանադայի Համայնքների պալատի անդամ Նիկոլ Դեմերս |
2005 թ. ապրիլ |
Խորհրդարանական պատվիրակություն, պաշտոնական այց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ |
2003 թ. հուլիս |
Կանադայի խորհրդարանի պատգամավորների խմբի` Կանադայի Համայնքների պալատի անդամ Սարգիս Ասատուրյան |
2002 թ. նոյեմբեր |
Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով Կանադայի պետքարտուղար Գար Նաթսըն |
2002 թ. մայիս |
Կանադայի Խորհրդարանի պատվիրակություն |
2000 թ. մայիս |
Կանադայի Խորհրդարանի պատվիրակություն |
Իրավապայմանագրային դաշտ
- Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ ստորագրվել է 1992 թ. հունվարի 31-ին (ք. Պրահա),
- Մտադրությունների արձանագրություն ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև կինեմատոգրաֆիայի և աուդիոտեսագրական հարաբերությունների բնագավառում՝ ստորագրվել է 1998 թ. հունիսի 30-ին (ք. Օտտավա),
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ տրանսպորտի նախարարության և Կանադայի տրանսպորտի դեպարտամենտի միջև տրանսպորտի բնագավառում տեխնիկական փորձի փոխանակման և համագործակցության վերաբերյալ՝ ստորագրվել է 1999 թ. ապրիլի 7-ին (ք. Երևան),
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին՝ ստորագրվել է 1997 թ. մայիսի 8-ին (ք. Օտտավա),
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև առևտրի և առևտրային գործունեության մասին՝ ստորագրվել է 1997 թ. մայիսի 8-ին (ք. Օտտավա),
- Կոնվենցիա ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին՝ ստորագրվել է 2004 թ. հունիսի 29-ին (ք. Երևան):
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանը կանադական ընկերությունների համար զգալի հետաքրքրություն ներկայացնող շուկա է: Մասնավորապես, կանադական ընկերությունները շահագրգռված են համագործակցել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, թանկարժեք քարերի ու մետաղների մշակման ոլորտներում:
Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
2019 |
61228.7 |
34635.5 |
10256.0 |
2020 |
3457.2 |
14604.8 |
9430.2 |
2021 |
5582.8 |
20562.5 |
13446.9 |
2022 |
2862.7 |
42827.6 |
15466.2 |
Կանադայից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝
երշիկեղեն, թուղթ, մարդատար ավտոմեքենա, գործիքներ, ադամանդ, սարքավորումներ։
ՀՀ-ից Կանադա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝
ադամանդ, հագուստ, դեղորայք։
Թարմացվել է՝ 12.04.2023թ.