Երկկողմ հարաբերություններ
Շվեյցարիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 30-ին:
2019թ. հունիսի 7-ին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Անդրանիկ Հովհաննիսյանը (նստավայրը` Ժնև):
2022թ. հուլիսի 21-ին ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:
Այցեր
Շվեյցարիա
2023թ. փետրվար |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
2022թ. մայիս |
Վահագն Խաչատուրյան, նախագահ |
2020թ. հունվար |
Արմեն Սարգսյան, նախագահ |
2019թ. հունվար |
Նիկոլ Փաշինյան, վարչապետ |
2019թ. հունիս |
Արմեն Սարգսյան, նախագահ |
2018թ. հոկտեմբեր |
Արմեն Սարգսյան, նախագահ |
2018թ. հունվար |
Կարեն Կարապետյան, վարչապետ |
2016թ. փետրվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2012թ. մարտ |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2011թ. մայիս |
Սերժ Սարգսյան, նախագահ |
2010թ. հոկտեմբեր |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2010թ. հուլիս և սեպտեմբեր |
Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ |
2009թ. հոկտեմբեր և նոյեմբեր |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2009թ. հունվար |
Սերժ Սարգսյան, նախագահ |
2007թ. մարտ |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
2003թ. դեկտեմբեր |
Ռոբերտ Քոչարյան, նախագահ |
2002թ. դեկտեմբեր |
Անդրանիկ Մարգարյան, վարչապետ |
2000թ. հունվար |
Ռոբերտ Քոչարյան, նախագահ |
1999թ. հունվար |
Ռոբերտ Քոչարյան, նախագահ |
1998թ. նոյեմբեր |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
1995թ. դեկտեմբեր |
Վահան Փափազյան, ԱԳ նախարար |
1994թ. դեկտեմբեր |
Վահան Փափազյան, ԱԳ նախարար |
1992թ. հոկտեմբեր |
Բաբկեն Արարքցյան, ԳԽ նախագահ |
Հայաստան
2014թ. հունիս |
Դիդիե Բուրկհալտեր, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ |
2011թ. մարտ |
Միշելին Կալմի-Ռեյ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ |
2008թ. հունիս |
Միշելին Կալմի-Ռեյ, Դաշնային խորհրդի անդամ, ԱԳ նախարար |
2007թ. նոյեմբեր |
Քրիստին Էգերսզեգի-Օբրիստ, Ազգային խորհրդի նախագահ |
2006թ. հունիս |
Միշելին Կալմի-Ռեյ, Դաշնային խորհրդի անդամ, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
Հայտագրերի փոխանակում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ապրիլի 30, 1992թ.
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարական Դաշնային Խորհրդի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, նոյեմբերի 19, 1998թ.:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարական Դաշնային Խորհրդի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նոյեմբերի 19, 1998թ.:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Կառավարության միջև անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, հոկտեմբերի 18 2001թ.:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր, հոկտեմբերի 30, 2003թ.:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, ապրիլի 3, 2004թ.:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության մասին Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ համաձայնագիր, մարտի 11, 2005թ.:
Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա և կից արձանագրություն, հունիսի 12, 2006թ.:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին համաձայնագիր, դեկտեմբերի 8, 2008թ.:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր, նոյեմբերի 10, 2009թ.:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիր, նոյեմբերի 10, 2009թ.:
Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման մասին հայտագրերի փոխանակմամբ համաձայնագիր, սեպտեմբերի 4, 2012թ. և սեպտեմբերի 11, 2012թ.:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր, հունիսի 4, 2014թ.:
Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր, փետրվարի 29, 2016թ.:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2019թ. |
457859.0 |
53768.2 |
2020թ. |
453953.3 |
18166.4 |
2021թ. |
359492.7 |
25707.5 |
2022թ. |
254587.1 |
45694.5 |
2023թ. |
83337.4 |
41827.6 |
Թարմացված է՝ 12.07.2024թ.