Երկկողմ հարաբերություններ
Չիլի
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. ապրիլի 15-ին:
2010 թվականի նոյեմբերից Չիլիում գործում է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակը։
2013 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Չիլիի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։
2016 թվականից Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Չիլիում։
2017 թ. փետրվարի 6-ին Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոս է նշանակվել Արման Փափազյանը։
2022 թ. նոյեմբերի 30-ին Չիլիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Էսկոբարը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2023 թ. հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանն (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի Հանրապետության նախագահ Գաբրիել Բորիչին:
Հայոց Ցեղասպանության ճանաչում՝
Չիլիի Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.
Չիլիի Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.
Այցեր
Չիլի
2014 թ. հուլիս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2011 թ. մայիս |
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ |
Իրավապայմանագրային դաշտ
- Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Չիլիի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 09.07.2014 թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 27.04.2018 թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Չիլիի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2019 |
_ |
2138.7 |
2020 |
520.5 |
2993.7 |
2021 |
39.7 |
2614.8 |
2022 |
9053.6 |
7731.4 |
2023 |
84.0 |
6321.6 |
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ՝
հանքաքար
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝
ձկնեղեն, ոգելից խմիչքներ
Թարմացված է՝ 20.02.2024թ.