Երկկողմ հարաբերություններ
Կուբա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մարտի 27-ին:
2019 թվականի մարտից Ղազախստանի Հանրապետությունում Կուբայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։
2021 թվականից Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Կուբայի Հանրապետությունում։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։
2023 թ․ ապրիլի 5-ին Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերն է հանձնել
նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Այցեր
Կուբա
2014 թ. հունվար |
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2002 թ. օգոստոս |
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2003 թ. մարտ |
Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Պերես Ռոկե |
2001 թ. հոկտեմբեր |
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անխել Դալմաու |
1992 թ. մարտ |
Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իդալգո Բասուլտո |
Իրավապայմանագրային դաշտ
- ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կուբայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն /1992 – 1994թթ./ (ստորագրված 27.03.1992 թ․)
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Կուբայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին պայմանագիր (ստորագրված 21.08.2002 թ․)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված է 26.03․2003 թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Կուբայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2019 |
7.2 |
172.3 |
2020 |
— |
116.2 |
2021 |
— |
255.6 |
2022 |
— |
279.0 |
2023 |
5.1 |
444.2 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝
ոգելից խմիչքներ, ծխախոտ
Թարմացված է՝ 20.02.2024թ.