Երկկողմ հարաբերություններ
Կիպրոս
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 18-ին:
2024թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը /նստավայրը՝ Երևան/։
2022թ. հուլիսի 13-ին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը /նստավայրը՝ Աթենք/:
2007թ․ հուլիսի 18-ին Արմեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի պատվավոր հյուպատոս։
Հայաստանի և Կիպրոսի միջև գործում է՝
- Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողով։ Վերջին նիստը կայացել է 2011թ. հունվարի 13-14-ը Երևանում։
- Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողով։ Վերջին նիստը կայացել է 2013թ. հոկտեմբերի 21-25-ը Նիկոսիայում:
Այցեր
Կիպրոս
2024թ. |
ՀՀ ԱԳ նախագահ Արարատ Միրզոյան |
2023թ. |
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան |
2021թ. |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
|
|
2019թ. |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
2019թ. |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան Հայաստան-Հունաստան-Կիպրոս առաջին եռակողմ նախարարական հանդիպում |
2016թ. |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2015թ. |
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան |
2012թ. |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2011թ. |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2011թ. |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2006թ. |
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2004թ. |
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2003թ. |
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան |
1999թ. |
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1995թ. |
ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան |
Հայաստան
2024թ. |
Կիպրոսի Արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոս |
2024թ. |
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմաս |
2018թ. |
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիս |
2015թ. |
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիս |
2015թ |
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու |
2014թ |
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու |
2012թ. |
Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիս |
2009թ. |
Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս |
2008թ. |
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մ. Գարոյանի |
2004թ. |
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դ. Խրիստոֆիաս |
2001թ. |
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ս. Կիպրիանուի |
1998թ. |
Կիպրոսի ԱԳ նախարար Ի. Կասուլիդես |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Ստորագրվել է 1992թ. մարտի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև միջազգային տրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1994թ. մայիսի 27-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առևտրային համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի վերացման մասին: Ստորագրվել է 1997թ. հունվարի 27-ին և 1997թ. մարտի 13-ին;
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ստորագրվել է 2002թ. փետրվարի 21-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2004թ. հուլիսի 5-ին;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի և Կիպրոսի Կենտրոնական Բանկի միջև բանկային վերահսկողության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. ապրիլի 13-ին;
- Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թվականների համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև` կազմակերպված և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2009թ հուլիսի 7-ին;
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համար հայ-կիպրական միջկառավարական համատեղ հանձնախմբի մասին: Ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 30-ին;
- Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի իրագործման նպատակով Համատեղ Գործողությունների Ծրագրի վերաբերյալ: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում;
- Գործնական ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին;
- Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին;
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազության միջև Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է 2013թ. հուլիսի 1-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև՝ գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին: Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին Նիկոսիայում;
- Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիր։ Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին Նիկոսիայում;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև՝ սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2017թ․ հունիսի 19-ին Երևանում;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Կիպրոսի Հանրապետությաննախագահի հանձնակատարի գրասենյակի և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև: Ստորագրվել է 2022թ. հունիսի 24-ին Հունաստանի Պատրաս քաղաքում։
- Ծրագիր Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի: Ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, Երևանում:
- Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է 2024թ. Մարտի 07-ին Երևանում:
Առևտրատնտեսական համագործակցություն
Հայաստանի և Կիպրոսի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2024 |
||
2023 |
6933.2 |
1164.5 |
2020 |
16.0 |
815.2 |
2021 |
284.6 |
727.2 |
2022 |
5492.2 |
502.2 |
Արտահանվող հիմնական ապրանքներ՝
գրքեր, լրագրեր, տպագրական արտադրանք, ալյումին և այլն:
Ներմուծվող հիմնական ապրանքներ՝
հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, սննդային ճարպեր, մեղրամոմ, թուղթ, ստվարաթուղթ և այլն:
Թարմացված է՝ 07.11.2024 թ.