Երկկողմ հարաբերություններ
Չեխիա
Ընդհանուր տեղեկատվություն
1992թ-ին Հայաստանի և Չեխոսլովակիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993թ-ին, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի Հանրապետության հետ:
2014 թվականից գործում է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի անդրանիկ նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերին Երևանում և նախորդ վեցերորդը՝ 2023թ. մայիսին Պրահայում:
2019թ․ փետրվարի 21-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին։
2023թ․ հունվարի 24-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Այցեր
Չեխիայի Հանրապետություն
2024թ. |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
2023թ. |
Վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2022թ․ |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2018թ. |
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան |
2016թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան (Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում) |
2015թ. |
Վարչապետ Հովիկ Աբրահամյան |
2015թ. |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան |
2014թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան (Պետական այց և Արևելյան գործընկերության շրջանակներում այց) |
2012թ. |
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան |
2011թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2010թ. |
Վարչապետ Տիգրան Սարգսյան |
2009թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2009թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, |
Հայաստան
2024թ. |
Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովա |
2021թ․ |
Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկ |
2017թ. |
Խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխ |
2016թ |
Նախագահ Միլոշ Զեման (պետական այց) |
2015թ. |
ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկ |
2015թ. |
Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկ |
2013թ. |
Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգ |
2010թ. |
Փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակ |
2010թ. |
Վարչապետ Յան Ֆիշեր |
2008թ. |
Պառլամենտի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոտկա |
2008թ. |
Առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգ |
2008թ. |
Պառլամենտի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոտկա |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Չեխոսլովակիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հուշագիր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին - 1992թ. մարտի 30
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին – 2008թ. հուլիսի 6
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին – 2010թ. մարտի 26
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին – 2010թ. մայիսի 17
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին - 2010թ. մայիսի 17
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին – 2010թ. դեկտեմբերի 10
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Չեխիայի արդյունաբերության միության միջև համագործակցության մասին համաձայնագիր /2011թ. Երևան/
- 2014թ. Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին». ստորագրվել է 2014թ. հունվարի 30-ին Պրահայում
- 2014թ. Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին». ստորագրվել է 2014թ. հունվարի 30-ին Պրահայում
- 2014թ. Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ » ստորագրվել է 2014թ. հունվարի 30-ին Պրահայում
- Պայմանագիր ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան» արյունաբանական կենտրոնի և «Ֆուլ Մեդիքըլ Սերվիսես» ԲԲԸ-ի միջև բջջային թերապիայի մեթոդների համատեղ մշակման մասին: Ստորագրվել է 2014թ. հունվարի 31-ին Պրահայում
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության արտահանման ապահովագրման պետական գործակալության և Չեխիայի Հանրապետության արտահանման երաշխավորման և ապահովագրման կորպորացիայի համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. հունվարի 31-ին Պրահայում
Արձանագրություններ
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին – 1996թ. մարտի 1
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկման մասին: Ստորագրվել է 2010թ. մայիսի 17-ին
Հուշագրեր
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև Եվրոպական ինտեգրման բնագավառում համագործակցության մասին – 2008թ. հուլիսի 6
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին – 2009թ. մայիսի 18
- Հուշագիր Հայաստանի Հանրապետության «Դիլիջան» ազգային պարկի և Չեխիայի Հանրապետության «Կրկոնոշե լեռների» ազգային պարկի միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. հունվարի 31-ին Պրահայում
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետություն Կարլովարյան երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. հունվարի 31-ին Պրահայում
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Չեխիայի Հանրապետության Մորավսկո-Սիլեզյան երկրամասի միջև: Ստորագրվել է 2014թ. հունվարի 31-ին Պրահայում
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. հունվարի 31-ին Պրահայում
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և վերացման, հրշեջային պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. հունվարի 31-ին Պրահայում
- «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև» փոխըմբռնման հուշագիր /Երևան, 2015թ./
- «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովի երկրամասի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր /Պրահա, 2015թ./
Առևտուր և տնտեսական համագործակցություն
Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը /հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2020թ. |
2730.8 |
22118.5 |
2021թ. |
2485.9 |
18545.0 |
2022թ. |
1918.1 |
36557.8 |
2023թ. |
2873.8 |
41315.4 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝
հրուշակեղեն, գարեջուր, սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, պլաստմասե իրեր, թուղթ, տրիկոտաժ:
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ՝
մոլիբդենի խտանյութ, ֆերոմոլիբդեն, խեցեղեն, փայտե իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդի հումք, կահույքի մասեր և այլն:
Թարմացված է՝ 27.11.2024թ.