Երկկողմ հարաբերություններ
Դանիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 14-ին:
2024թ. ապրիլի 12-ին Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ին։
2022թ․ հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
2017թ. սեպտեմբերի 29-ին Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե II-ին։
2015թ. սեպտեմբերի 7-ին Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի պատվավոր հյուպատոս։
Այցեր
Դանիա
2024թ. մայիս |
Նիկոլ Փաշինյան, վարչապետ |
2020թ․ փետրվար |
Արարատ Միրզոյան, ԱԺ նախագահ |
2018թ. մարտ |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2011թ. նոյեմբեր |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
Հայաստան
2004թ. օգոստոս |
Պեր Ստիգ Մյոլեր, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին
Համաձայնագիր ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու մասին
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
Կոնվենցիա և կից արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին
Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով համագործակցության մասին
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի ոլորտներում համագործակցության մասին
Առևտրատնտեսական համագործակցություն
Հայաստանի և Դանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
912.8 |
8130.9 |
2020 |
173.8 |
4259.9 |
2021 |
823.7 |
13965.4 |
2022 |
363.1 |
10828.9 |
2023 |
196.3 |
18262.9 |
Թարմացված է՝ 06.08.2024թ.