Երկկողմ հարաբերություններ
Եգիպտոս
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. մարտի 9-ին:
Հայաստանը Կահիրեում դեսպանություն է բացել 1992 թ. սեպտեմբերին, իսկ 1993 թ. ապրիլից Երևանում գործում է Եգիպտոսի դեսպանությունը:
2024 թ․ հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը։
2022 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:
Այցեր
Եգիպտոս
2024 թ. մարտ |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2024 թ. մարտ |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2023 թ. մարտ |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2022 թ․ նոյեմբեր |
Նախագահ Վահագն Խաչատուրյան (COP27) |
2020 թ․ սեպտեմբեր |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
2019 թ․ հունվար |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |
2015 թ. մարտ |
Վարչապետ Հովիկ Աբրահամյան |
2012 թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2010 թ. հունվար |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2009 թ. փետրվար |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2007 թ. ապրիլ |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2005 թ. դեկտեմբեր |
Վարչապետ Անդրանիկ Մարգարյան |
2005 թ. հունվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1999 թ. փետրվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1997 թ. մայիս |
ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան |
1997 թ. մարտ |
ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան |
1993 թ. հունվար |
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արման Կիրակոսյան |
1992 թ. մայիս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
1992 թ. մարտ |
ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան |
Հայաստան
2023 թ. հունվար |
Նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսի |
1992 թ. հունվար |
Փոխվարչապետ Քամալ Ալ-Գանզուրի |
Իրավապայմանագրային դաշտ
Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարությունների, պետական գերատեսչությունների և այլ մարմինների միջև ստորագրվել են շուրջ 23 համաձայնագրեր, 20 փոխըմբռնման հուշագրեր, 12 արձանագրություններ՝ դիվանագիտական, քաղաքական, առևտրատնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Միջկառավարական հանձնաժողով
1996 թ.-ից գործում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը: Առ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հինգ նիստ՝
2017 թ․ սեպտեմբեր, Երևան,
2005 թ․ դեկտեմբեր, Կահիրե,
2002 թ․ հոկտեմբեր, Երևան,
1997 թ. մայիս, Կահիրե,
1996 թ. հունիս, Երևան:
Առևտրաշրջանառություն /հազ. ԱՄՆ դոլար/
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2020 |
11.3 |
4141.2 |
2021 |
20.5 |
14123.0 |
2022 |
130.5 |
24651.8 |
2023 |
102.7 |
26753.6 |
2024 |
255.3 |
183822.8 |
Թարմացված է՝ 06.03.2025թ.