Երկկողմ հարաբերություններ
Իսպանիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 27-ին:
2021թ․ նոյեմբերի 5-ին Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):
2024թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը (նստավայրը՝ Մոսկվա)։
2013թ. հունիսի 1-ին Արմինե Ադամյանը նշանակվել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս:
Այցեր
Իսպանիա
2022թ․ հուլիս |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2013թ. հունիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2010թ. դեկտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2000թ. նոյեմբեր |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2010թ. մարտ |
Արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս |
2007թ. հունիս |
Արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս |
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Իսպանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2020 |
3 566.9 |
29 990.7 |
2021 |
7268.9 |
38728.1 |
2022 |
4936.4 |
85533.1 |
2023 |
7856.6 |
80137.7 |
2024 |
5687.9 |
71830.9 |
Իրավապայմանագրային դաշտ
- Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-իսպանական համատեղ հայտարարություն
- «Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության նախարարության և Իսպանիայի Արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր
- «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ և Իսպանիայի Թագավորության ԱԳՆ միջև խորհրդատվությունների մասին» հուշագիր
- «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագիր
- «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա
- «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» Համաձայնագիր
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իսպանիայի Թագավորության արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսպանիայի Թագավորության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր
- «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի միջև հայագիտության հատուկ ամբիոնի ստեղծման մասին» հուշագիր
- «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության միջև սպորտի ոլորտում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր
Թարմացված է՝ 22.01.2025թ.