Երկկողմ հարաբերություններ

Եթովպիա Եթովպիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. դեկտեմբերի 2-ին:

2023 թ. դեկտեմբերի 6-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան է նշանակվել Սահակ Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուն (նստավայրը՝ Մոսկվա) ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել 2019 թ․ հոկտեմբերի 30-ին:

Այցեր

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն 

2019 թ. ապրիլ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

Իրավապայմանագրային դաշտ

  • Համաձայնագիր մշակույթի բնագավառում համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր
  • Երևանի պետական համալսարանի և Ադիս Աբեբայի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության մասին հուշագիր
  • Հայաստանի Իջևան և Եթովպիայի Դեսի քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հուշագիր

 Ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2021

-

586.9

2022

-

1101.9

2023

-

904.4

2024

3.3

736.0

 

Թարմացված է՝ 06.03.2025թ.

Տպել էջը