Երկկողմ հարաբերություններ
Վրաստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հիմնվել է 1993թ. հուլիսին: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2022թ. սեպտեմբերից Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանն է Աշոտ Սմբատյանը: ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը հիմնվել է 1995թ. մայիսին: 2023թ. փետրվարի 28-ին ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմնարար փաստաթուղթը 2001թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրվել է, որ Կառավարությունն ապահովելու է Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը:
ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել է միջխորհրդարանական բարեկամական խումբ:
Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 13-րդ նիստը կայացել է 2024թ. հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետների գլխավորությամբ: Նիստի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով Հայաստան-Վրաստան հարաբերությունները։
ՀՀ և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ:
Այցեր
Վրաստան
2024թ. սեպտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2024թ. սեպտեմբեր |
Սուրեն Պապիկյան, ՀՀ պաշտպանության նախարար |
2024թ. հուլիս |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
2024թ. հունվար |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2023թ. նոյեմբեր |
Արայիկ Հարությունյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար |
2023թ. հոկտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2023թ. հուլիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2022թ. նոյեմբեր |
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ |
2022թ. հուլիս |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
2022թ. մայիս |
Սուրեն Պապիկյան, ՀՀ պաշտպանության նախարար |
2022թ. մայիս |
Արմեն Գրիգորյան, ՀՀ ԱԽ քարտուղար |
2022թ. մայիս |
Վահագն Խաչատուրյան, ՀՀ նախագահ |
2022թ. մարտ |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
2021թ. դեկտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2021թ. սեպտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2021թ. ապրիլ |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
2021թ. հունվար |
Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար |
2020թ. մարտ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2019թ. հուլիս |
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար |
2019թ. հունվար |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2018թ. դեկտեմբեր |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
2018թ. մայիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2018թ. մայիս |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
Հայաստան
2024թ. հուլիս |
Իրակլի Չիկովանի, Վրաստանի պաշտպանության նախարար |
2024թ. մարտ |
Իրակլի Կոբախիձե, Վրաստանի վարչապետ |
2023թ. դեկտեմբեր |
Շալվա Պապուաշվիլի, Վրաստանի խորհրդարանի նախագահ |
2023թ. նոյեմբեր |
Ջուանշեր Բուրճուլաձե, Վրաստանի պաշտպանության նախարար |
2023թ. հունվար |
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ |
2022թ. հունիս |
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ |
2022թ. ապրիլ |
Իլիա Դարչիաշվիլի, Վրաստանի ԱԳ նախարար |
2022թ. ապրիլ |
Շալվա Պապուաշվիլի, Վրաստանի խորհրդարանի նախագահ |
2022թ. փետրվար |
Վախթանգ Գոմելաուրի, Վրաստանի ներքին գործերի նախարար, ԱԽ քարտուղար |
2021թ. հոկտեմբեր |
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ |
2021թ. մայիս |
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ |
2019թ. հոկտեմբեր |
Գիորգի Գախարիա, Վրաստանի վարչապետ |
2019թ. մարտ |
Մամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ |
2019թ. մարտ |
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախագահ |
2018թ. սեպտեմբեր |
Մամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ |
2018թ․ մարտ |
Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի վարչապետ |
Իրավապայմանագրային դաշտը
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 120 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։
Առևտրատնտեսական կապեր
Առևտրատնտեսական բնագավառում գործում են առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և տնտեսական կապերի զարգացման և այլ ոլորտների համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
առևտրաշրջանառություն |
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
2023 |
262,367.1 |
139702.6 |
122664.5 |
943853.6 |
2022 |
301 031.8 |
156 246.1 |
144 785.7 |
723 162.5 |
2021 |
190 339.7 |
68309.2 |
122030.5 |
354297.5 |
2020 |
130 431.7 |
57450.0 |
72981.7 |
322269.5 |
2019 |
148 993.0 |
69265.4 |
79727.6 |
485358.9 |
Վրաստանից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝
գյուղմթերք, հանքային ջրեր, քիմիական արտադրանք, դեղամիջոցներ:
ՀՀ-ից Վրաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝
լեռնարդյունահանող սարքավորումներ, բուսաբուծական և թռչնաբուծական ապրանքներ, գյուղմթերք, սննդի արդյունաբերության արտադրանք:
Թարմացված է՝ 27.11.2024թ.