Երկկողմ հարաբերություններ
Հունաստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին:
2022թ. փետրվարի 19-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
2024թ. հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:
Գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողով։ Վերջին 5-րդ նիստը տեղի է ունեցել 2016թ. մարտին Աթենքում:
Այցեր
Հունաստան
2024թ. |
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2023թ. |
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան |
2022թ․ |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2021թ․ |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
2017թ. |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2016թ. |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2013թ. |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2011թ. |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2010թ. |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2005թ. |
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2000թ. |
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան |
1999թ. |
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
1997թ. |
ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան |
1997թ. |
ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան |
1996թ. |
ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
1994թ |
ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան |
1993թ |
ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան |
1992թ. |
ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
|
|
Հայաստան
2024թ. |
Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիս |
2024թ. |
Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիաս |
2022թ. |
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս |
2020թ. |
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս |
2019թ. |
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոս |
2017թ. |
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիաս |
2015թ. |
Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտոպուլու |
2014թ. |
Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիս |
2014թ. |
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիաս |
2009թ. |
Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիս |
2007թ. |
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիաս |
1999թ |
Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս |
1997թ. |
Հունաստանի ԱԳ նախարար Տեոդորոս Պանգալոս |
Իրավապայմանագրային դաշտ
- Արձանագրություն ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ: Ստորագրվել է 1993թ. մայիսի 25-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 17-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, մշակույթի և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. դեկտեմբերի 16-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև օդային հաղորդակցության մասին: Ստորագրվել է 1994թ. դեկտեմբերի 16-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնության բարեկամության և համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 17-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական բարեկեցության նախարարության միջև առողջապահության ոլորտում 1996-2000թթ. համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ ներքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության հասարակական կարգի պահպանության նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 1997թ. մարտի 20-ին Երևանում:
- ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև հյուպատոսական կոնվենցիա: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
- Համաձայնագիր ՀՀ կապի նախարարության և «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության և Հունաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության միջև փոստային կապի ծառայությունների բնագավառում անմիջական կապ ստեղծելու և համագործակցության մասին: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
- ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
- ՀՀ և Հունաստանի Հանրապետության ազգային բանկի միջև վարկային համաձայնագիր: Ստորագրվել է 1997թ. հունիսի 17-ին Աթենքում:
- Համաձայնագիր Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության զինվորական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի և պայմանների մասին: Ստորագրվել է 1998թ. փետրվարի 17-ին՝ Աթենքում, մայիսի 8-ին՝ Երևանում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 17-ին Աթենքում:
- ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա: Ստորագրվել է 1999թ. մայիսի 12-ին Երևանում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև իրենց մաքսային ծառայությունների միջև փոխադարձ օգնության մասին: Ստորագրվել է 1999թ. մայիսի 12-ին Երևանում:
- Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև երկկողմ տեխնիկական աջակցության ծրագրի մասին: Ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 7-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 18-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին: Ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 21-ին Աթենքում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 2009թ. հուլիսի 3-ին Երևանում:
- Արձանագրություն ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենքում:
- Հուշագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ: Ստորագրվել է 1997թ. հոկտեմբերի 23-ին Երևանում:
- Արձանագրություն ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1993թ. մայիսի 25-ին Աթենքում:
- Արձանագրություն ՀՀ ԱԳՆ և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. մայիսի 25-ին Երևանում:
- Արձանագրություն Երևան և Աթենք քաղաքների միջև համագործակցության և բարեկամության մասին: Ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 22-ին Աթենքում:
- ՀՀ առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության միջև 2003-2005թթ. համագործակցության ծրագիր: Ստորագրվել է 2003թ. հուլիսի 9-ին Երևանում:
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու մասին: Ստորագրվել է 2003թ. հուլիսի 9-ին Երևանում:
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի Ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թվականի սեպտեմբերի 3-ի Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին: Ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 19-ին, 2008թ. հունվարի 21-ին:
- Արձանագրություն Հայաստանի և Հունաստանի միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները համակարգող: Ստորագրվել է 2007թ. փետրվարի 15-ին Աթենքում:
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին: Ստորագրվել է 2008թ. նոյեմբերի 10-ին Աթենքում:
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև oդային հաղորդակցության մասին: Ստորագրվել է 2009թ. հուլիսի 3-ին Երևանում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2011թ. հունվարի 18-ին Աթենքում:
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև 2012 թվականին` Հունաստանի Հանրապետությունում «Հայկական մշակույթի օրեր» և 2013 թվականին` Հայաստանի Հանրապետությունում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 18-ին:
- Ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014թ. ծրագիր: Ստորագրվել է 2013թ.
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիության վերաբերող հարցերի մասին: Ստորագրվել է 2013թ. մարտի 15-ին Աթենքում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղի զարգացման և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
- Փոխըմբռնման հուշագիր Հայկական զարգացման գործակալության ու հույն-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև: Ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
- Ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2016թ. ծրագիր: Ստորագրվել է 2015թ. Աթենքում:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
- ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական ուսուցման ոլորտում համագործակցության մասին։ Ստորագրվել է 2017թ. մարտի 10-ին Երևանում։
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 13-ին Աթենքում։
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ։ Ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին Երևանում։
- Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատարի գրասենյակի և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև: Ստորագրվել է 2022թ.՝ հունիսի 24-ին Հունաստանի Պատրաս քաղաքում։
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին»: Ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում, Հունաստան։
- Համագործակցության հուշագիր- Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի և Enterprise Greece ներդրումային պետական գործակալության միջև: Ստորագրվել է 2024 թվականի փետրվարի 27-ին Աթենքում, Հունաստան
Տնտեսական համագործակցություն
Հայաստանի և Հունաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
442.9 |
17585.7 |
2020 |
43.9 |
21247.8 |
2021 |
97.0 |
21507.0 |
2022 |
1501.9 |
80164.9 |
2023 |
3539.2 |
53807.4 |
Արտահանվող հիմնական ապրանքներ՝
էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սնունդ:
Ներմուծվող հիմնական ապրանքներ՝
հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մրգեր և ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր, իրեր սև մետաղներից, ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր:
Թարմացված է՝ 27.11.2024թ.