Երկկողմ հարաբերություններ
Գվատեմալա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Գվատեմալայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ. հունիսի 29-ին:
2013 թվականից ՌԴ-ում Գվատեմալայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։
2014 թվականից Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Գվատեմալայի Հանրապետությունում։
2019 թվականի հոկտեմբերի 18-ին Գվատեմալայի Հանրապետության դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահին (նստավայրը՝ Մոսկվա)։
2020 թ. հունիսի 8-ին Գվատեմալայում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Քրիստիան Վայսենբերգը։
2021 թ. մայիսի 3-ին Հայաստանում Գվատեմալայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Աշոտ Փարսյանը։
Այցեր
Գվատեմալա
2012 թ. հոկտեմբեր |
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
Հայաստան
2019 թ․ դեկտեմբեր |
Խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանա |
Իրավապայմանագրային դաշտ
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Գվատեմալայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 12.04.2023 թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Գվատեմալայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2019 |
_ |
144.8 |
2020 |
_ |
168.7 |
2021 |
_ |
161.3 |
2022 |
0.5 |
174.7 |
2023 |
_ |
178.5 |
Թարմացված է՝ 20.02.2024թ.