Երկկողմ հարաբերություններ
Խորվաթիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.:
2019թ. նոյեմբերի 29-ին Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:
2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք) Ալեքսանդար Սունկոն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Այցեր
Խորվաթիա
2024թ. հունվար |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2009թ. սեպտեմբեր |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2003թ. հոկտեմբեր |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2023թ. փետրվար |
ԱԵԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադման |
2011թ. մարտ |
Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչ |
2009թ. մայիս |
Նախագահ Ստյեփան Մեսիչ |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Արձանագրություն «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». ստորագրվել է 14 սեպտեմբերի 1996թ., Աթենք:
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին». ստորագրվել է 1997թ. հունիսի 16-ին Աթենքում:
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին և կից Արձանագրություն». ստորագրվել է 2009թ. մայիսի 22-ին Երևանում:
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին». ստորագրվել է 2009թ. մայիսի 22-ին Երևանում:
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ. ստորագրվել է 2023թ. փետրվարի 8-ին Երևանում:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Խորվաթիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2019թ. |
254.8 |
732.5 |
2020թ. |
64.6 |
662.7 |
2021թ. |
173.6 |
965.4 |
2022թ. |
387.6 |
1009.0 |
2023թ. |
175.4 |
3108.9 |
Թարմացված է՝ 12.07.2024թ.