Երկկողմ հարաբերություններ
Հունգարիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին:
2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:
2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։
2023թ. մայիսի 15-ին ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2023թ. հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին:
Այցեր
Հունգարիա
2024թ. |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
2024թ. |
Նախագահ Վահագն Խաչատուրյան |
2009թ. |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2009թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2007թ. |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
1992թ. |
Րաֆֆի Հովհաննիսյան, ԱԳ նախարար |
Հայաստան
2023թ. |
Պետեր Սիյարտո, ԱԳ նախարար |
2011թ. |
Խորհրդարանի նախագահ Լասլո Կյովեր |
2008թ. |
Քինգա Գյոնց, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2023թ. հոկտեմբերի 27-ին Երևանում):
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2024թ. փետրվարի 6-ին Բուդապեշտում):
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2024թ. մայիսի 6-ին Բուդապեշտում):
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր (ստորագրվել է 2024թ. մայիսի 6-ին Բուդապեշտում):
Թարմացված է՝ 12.07.2024թ.