Երկկողմ հարաբերություններ
Ինդոնեզիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 22-ին:
2022թ. հուլիսից Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ն.Գ. պրն. Սերոբ Բեջանյանը։
2023թ. նոյեմբերից Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պրն. Արիֆ Մուհամադ Բասալամահը (նստավայրը՝ ք.Կիև):
Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է պրն. Երվանդ Ոսկանյանը (2005թ.):
Այցեր
Ինդոնեզիա
2016թ. նոյեմբեր |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2012թ. օգոստոս |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2005թ. հոկտեմբեր |
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2015թ. հոկտեմբեր |
Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների խորհրդի խոսնակ Իրման Գուսման |
Ստորագրված փաստաթղթեր
- Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, 22 սեպտեմբերի 1992թ., Մոսկվա
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին. 12 հոկտեմբերի 2005թ., Ջակարտա
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև երկկողմ խորհրդակցական համաժողովի հիմնադրման մասին. 12 հոկտեմբերի 2005թ., Ջակարտա
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին. 8 օգոստոսի 2012թ., Ջակարտա
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին. 1 նոյեմբերի 2016թ., Ջակարտա
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ. 1 նոյեմբերի 2016թ., Ջակարտա
- Մտադրությունների նամակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության միջև հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության վերաբերյալ. 1 նոյեմբերի 2016թ., Ջակարտա
- Կիրարկող համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության միջև տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ. 28 հունիսի 2019թ., Երևան
Առևտրատնտեսական համագործակցություն
Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
2020թ. |
372.2 |
24642.2 |
24114.8 |
2021թ. |
799.9 |
28170.9 |
24406.8 |
2022թ. |
309.1 |
42560.4 |
34656.1 |
2023թ. |
68.8 |
50041.2 |
37557.6 |
2024թ. հունվար-հունիս |
93.4 |
18262.4 |
16852.4 |
Թարմացված է՝ 28.08.2024թ.