Երկկողմ հարաբերություններ

Հնդկաստան Հնդկաստան

համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 31-ին:

Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Ն.Գ. պարոն Վահագն Աֆյանը (Հնդկաստանի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը 2023թ. նոյեմբերի 28-ին):

Հայաստանում Հնդկաստանի դեսպանն է Ն.Գ տիկին Նիլակշի Սահա Սինհան (ՀՀ նախագահին է հանձնել հավատարմագրերը 2023թ. ապրիլի 10-ին):

Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսն է պարոն Շիվկումար Էշվարանը (2011 թվականից):

Այցեր

Հնդկաստան

2023թ. օգոստոս

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

2023թ. մարտ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2023թ. մարտ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյան

2022թ. նոյեմբեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

2022թ. հոկտեմբեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

2022թ. ապրիլ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2017թ. նոյեմբեր

Նախագահ Սերժ Սարգսյան

2013թ. դեկտեմբեր

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

2011թ. մարտ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան

2010թ. նոյեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2006թ. դեկտեմբեր

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան

2003թ. հոկտեմբեր

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2000թ. դեկտեմբեր

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1996թ. դեկտեմբեր

ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան

1995թ. դեկտեմբեր

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստան

2021թ. հոկտեմբեր

ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկար

2017թ. ապրիլ

Փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մ. Համիդ Անսարի

2005թ. հոկտեմբեր

Փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի խոսնակ Բհաիրոն Սինգհ Շեխավատ

Ստորագրված փաստաթղթեր

Համաձայնագրեր

  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, 11 մարտի, 1993թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև գիտատեխնիկական բնագավառում համագործակցության մասին, 25 մարտի, 1994թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև մշակույթի, արվեստի, կրթության, տուրիզմի, սպորտի և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության վերաբերյալ, 14 դեկտեմբերի, 1995թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ, 14 դեկտեմբերի, 1995թ.
  • Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ, 14 դեկտեմբերի, 1995թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին, 5 դեկտեմբերի, 2000թ.
  • Հայաստանի կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Հնդկաստանի ստանդարտների բյուրոյի միջ և ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառներում համագործակցության մասին, 26 հուլիսի, 2001թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև առևտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, 26 հուլիսի, 2001թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին, 23 մայիսի, 2003թ. /ուժը կորցրել է 2017թ. մարտի 22-ից/
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին, 31 հոկտեմբերի, 2003թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև գույքի և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին, 31 հոկտեմբերի, 2003թ.
  • Հայաստանի Հանրային հեռուստատեսության և Հնդկաստանի Դուրդարշան հեռուստաընկերության միջև համագործակցության մասին, 11 նոյեմբերի, 2010թ.
  • Հայ-հնդկական Գործարար խորհրդի ստեղծման մասին, 31 հոկտեմբերի 2011թ.
  • Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին, 19 փետրվարի 2016թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին, 23 հունիսի, 2023թ.

Արձանագրություններ

  • Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, 31 օգոստոսի, 1992թ.
  • Հայաստանի և Հնդկաստանի միջև հյուպատոսական հարաբերություններ հաստատելու մասին, 31 օգոստոսի, 1992թ.
  • Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների վերաբերյալ, 11 մարտի, 1993թ.
  • Հայաստանի և Հնդկաստանի միջև Բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագրի գործիքակազմի վավերացման մասին, 07 հոկտեմբերի, 2005թ.
  • Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրություն, 01 դեկտեմբերի, 2011թ.
  • Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրություն, 26 սեպտեմբերի, 2013թ.
  • 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված «Հայաստանի Կա­ռա­վա­րութ­­յան և Հնդ­­կաստանի Կառավարության միջև եկա­մուտ­ների կրկնակի հար­­կու­մը բա­ցա­ռե­լու և հարկումից խուսափելը կանխելու մա­սին» կոնվենցիայում փո­փո­խու­թ­յուն կատարելու մա­սին, 27 հունվարի, 2016թ.
  • Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրություն, 01 ապրիլի, 2016թ.
  • Հայաստանի կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հնդկաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին, 1 ապրիլի, 2016թ.
  • Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրություն, 04 հուլիսի, 2022թ.

Հուշագրեր

  • Հայաստանի և Հնդկաստանի միջև ակադեմիական համագործակցության մասին, 31 հոկտեմբերի, 2003թ.
  • Հայաստանի պաշտպանության նախարարության և Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին, 23 մայիսի, 2003թ.
  • Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների բնագավառում համագործակցության մասին, 31 հոկտեմբերի, 2003թ.
  • Հայաստանի և Հնդկաստանի խորհրդարանների միջև համագործակցության մասին, հոկտեմբեր 2005
  • Երևան և Նյու Դելի բարեկամական քաղաքների միջև համագործակցության մասին, 13 սեպտեմբերի, 2008թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին», 26 հունիսի, 2009թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև Հայաստանում հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին Փոխըմբռնման հուշագիր, 2014թ. հունիս:
  • Հայաստանի կառավարության կողմից Երևանի պետական բժշկական համալսարանի և Հնդկաստանի կառավարության Այուշի նախարարության «Տնային հոմեոպատիայի հետազոտության կենտրոնական խորհրդի ինքնավար կազմակերպության» միջև հոմեոպատիայի «ակադեմիական ամբիոն» հիմնելու մասին, 9 ապրիլի, 2016թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր, 25 ապրիլ, 2017թ.
  • Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ, 25 ապրիլ, 2017թ.
  • Հայաստանի Տավուշի մարզի և Հնդկաստանի «ԷՄ Ավտո-էլեկտրիկ շարժունակություն» ՍՊԸ-ի միջև, 21 հոկտեմբերի, 2019թ.
  • Հայաստանի Տավուշի մարզպետի և Հնդկաստանի Անդրա Պրադեշ նահանգի (Անանտպուր) ճարտարագիտության, գիտության ու նորարար տեխնոլոգիաների համալսարանի միջև, 21 հոկտեմբերի, 2019թ.
  • «Enterprise Armenia»-ի և «Invest India»-ի միջև, 28 հունիսի, 2021թ.
  • Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի (Skill India) միջև համագործակցության մասին, ապրիլի 25, 2022 թ.
  • Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև Կինոոլորտի զարգացման և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցության մասին, 13 հուլիսի, 2022թ.
  • «Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ», 4 հուլիսի, 2022թ., ուժի մեջ է մտել 20 հոկտեմբերի, 2022թ.
  • Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և «Վիվեկանանդա» գիտահետազոտական հիմնադրամի միջև, 29 նոյեմբերի, 2022թ.
  • Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Հնդկաստանի բժշկական հաստատությունների «Ապոլլո» ցանցի միջև, 26 ապրիլի, 2023թ.
  • Հայաստանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հնդկաստանի բժշկական հաստատությունների Ապոլլո ցանցի միջև, 26 ապրիլի, 2023թ.
  • Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Հնդկաստանի ՄԵՏՐՈ հիվանդանոցային ցանցի միջև, 27 ապրիլի, 2023թ.
  • Հայաստանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հնդկաստանի «ՄԵՏՐՈ» հիվանդանոցային ցանցի միջև, 27 ապրիլի, 2023թ.
  • Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հնդկաստանի առևտրի պալատի միջև, 27 ապրիլի, 2023թ.
  • Հնդկաստանի Տնտեսական առևտրային կազմակերպության և «Club Capital»-ի միջև, 08 մայիսի, 2023թ.
  • Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջև «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին», 12 հունիսի, 2023թ.

Ծրագրեր

  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառում 2003-2005թթ. համագործակցության մասին, 3 հոկտեմբերի, 2002թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև փոխանակման ծրագիր կրթության ոլորտում համագործակցության, 3 հոկտեմբերի, 2002թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև մշակույթի, արվեստի, գրահրատարակչության և սպորտի բնագավառներում 2003-2006թթ. փոխանակման ծրագիր, 22 մայիսի, 2003թ.
  • Հայաստանի մշակույթի նախարարության և Հնդկաստանի մշակույթի նախարարության միջև 2011-2012թթ. մշակութային ոլորտում համագործակցության մասին», 11 նոյեմբերի, 2010թ.
  • Հայաստանի կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015թթ. համագործակցության մասին, 1 նոյեմբերի 2011թ.
  • Հայաստանի մշակույթի նախարարության և Հնդկաստանի մշակույթի նախարարության միջև 2017-2020թթ. մշակութային համագործակցության մասին գործնական ծրագիր, 25 ապրիլ, 2017թ.
  • Առևտրատնտեսական կապեր

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ առևտուր անող երկրի)

2019

3490․0

128296․9

61309.2

2020

73446.6

85282.4

54696.2

2021

126697.4

89434.1

54567.7

2022

99421.6

259173.0

80771.7

2023

34593.0

349535.4

133891.6

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝

մսամթերք, թեյ, բրինձ, թանկարժեք քարեր, դեղամիջոցներ, տեքստիլ, զարդեղեն, արդյունաբերության ապրանքներ, պլաստիկից և լինոլեումից պատրաստված արտադրանք, էլեկտրական սարքավորումներ:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ`

թանկարժեք և կիսաթանկարժեք  քարեր, պղինձ և նրանից պատրաստված իրեր, ալյումին և նրանից պատրաստված իրեր, քիմիական արդյունաբերության ապրանքներ, գունավոր մետաղներ, մետաղի ջարդոն և հում կաուչուկ:

Թարմացված է 24.12.2024թ.

Տպել էջը