Երկկողմ հարաբերություններ
Իրաք
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2000 թ. փետրվարի 12-ին:
Իրաքում ՀՀ դեսպանությունը հիմնվել է 2000 թ. (վերաբացվել է 2010 թ.):
Հայաստանում Իրաքի դեսպանությունը հիմնվել է 2001 թ. (վերաբացվել է 2012 թ.):
2021 թ. փետրվարին Էրբիլ քաղաքում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
2024 թ. հոկտեմբերի 24-ին Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Այցեր
Իրաք
2024 թ. փետրվար |
Վահագն Խաչատուրյան, ՀՀ նախագահ |
2014 թ. փետրվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2006 թ. նոյեմբեր |
Սերժ Սարգսյան, պաշտպանության նախարար |
2001 թ. |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
Հայաստան
2024 թ. սեպտեմբեր |
Ջասիմ Մուհամմադ Աբուդ, Գերագույն դաշնային դատարանի նախագահ |
2023 թ. նոյեմբեր |
Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդ, Իրաքի նախագահ |
2021 թ. մայիս
|
Քուբադ Թալաբանի, Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ |
2021 թ․ մարտ |
Ջումաա Ինադ Սաադուն, պաշտպանության նախարար |
2013 թ. դեկտեմբեր |
Հոշյար Զեբարի, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
Արձանագրություններ
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Համաձայնագրեր
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրաքի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին,
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին,
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար փոխադարձաբար մուտքի արտոնագրի վերացման մասին:
Հուշագրեր
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին,
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև,
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև փոխադարձ համագործակցության մասին,
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին:
Այլ փաստաթղթեր
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» մտադրությունների վերաբերյալ համաձայնություն:
Միջկառավարական հանձնաժողով
2012 թ.-ից գործում է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովը: Առ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հինգ նիստ՝
- 2012 թ. նոյեմբեր, Բաղդադ,
- 2013 թ. նոյեմբեր, Երևան,
- 2016 թ․ հունվար, Բաղդադ,
- 2017 թ․ սեպտեմբերի, Երևան,
- 2023 թ. սեպտեմբեր, Բաղդադ:
Առևտրաշրջանառություն (հազ. ԱՄՆ դոլար)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
177290.7 |
4132.8 |
2020 |
163826.8 |
2284 |
2021 |
177313.6 |
4740.8 |
2022 |
249710.2 |
363.8 |
2023 |
180598.0 |
807.1 |
Թարմացված է՝ 27.11.2024թ.