Երկկողմ հարաբերություններ

Իրան Իրան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին:
Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հիմնվել է 1992թ. դեկտեմբերին: ՀՀ նախագահի 2024թ. հոկտեմբերի 31-ի հրամանագրով Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

 2023թ. հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:        

2022թ. հոկտեմբերի 20-ին Կապանում հիմնվել է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը:
 Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 1992թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին» հռչակագիրն է: 
 ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրվել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ:

 Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որի 18-րդ նիստը կայացել է 2024թ. փետրվարի 14-15-ին Թեհրանում:

 Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների պարբերական հանդիպումներն ու շփումները նպաստում են քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցության զարգացմանը:

Այցեր

Իրան

Իրան

 

2024թ. հուլիս

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2024թ. մայիս

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2023թ. հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2023թ. հուլիս

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2022թ. նոյեմբեր

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2022թ․ հունիս

Ալեն Սիմոնյան,  ՀՀ ԱԺ նախագահ

2021թ.  հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2021թ. օգոստոս

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Հայաստան

2023թ. դեկտեմբեր

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, ԻԻՀ ԱԳ նախարար

2022թ. հոկտեմբեր

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, ԻԻՀ ԱԳ նախարար

2021թ․ մայիս

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

2021թ. հունվար

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

Ներբեռնել այցերի ողջ ցանկը

Իրավապայմանագրային դաշտը

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ավելի քան 190 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Ներբեռնել ողջ ցանկը

Առևտրատնտեսական կապեր

 Երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունն ընթանում է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական և մշակութային ոլորտներում: Իրականացված ծրագրերից են Արաքս գետի վրա կառուցված Իրանը Հայաստանին կապող կամուրջը, Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, Իրան-Հայաստան գազատարը՝ ներմուծված 1 խմ գազի դիմաց 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա փոխանակման ձևաչափով, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը, 3-րդ գծի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններից է զբոսաշրջությունը, որում գերակշռում են Իրանից Հայաստան ժամանումների ցուցանիշները:

Հայաստանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների միջև ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման պայմանագիր:

ՀՀ և ԻԻՀ միջև ապրանքաշրջանառության ծավալները /ԱՄՆ դոլար/

 

առևտրաշրջանառություն

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2023

693 մլն

95 մլն

598 մլն

612 մլն

2022

710 մլն

111 մլն

599 մլն

601 մլն

2021

504 մլն

65 մլն

439 մլն

325 մլն

2020

401 մլն

84 մլն

317 մլն

318 մլն

2019

409 մլն

83,9 մլն

325 մլն

325 մլն

 

Թարմացված է առ 27.11.2024

Տպել էջը