Երկկողմ հարաբերություններ

Ղրղզստան Ղրղզստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 9-ին:

2021թ. Գուլնարա-Կլարա Սամատը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):

2023թ. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա)։

Այցեր Ղրղզստան

2022թ. դեկտեմբեր

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2021թ. օգոստոս

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2019թ. նոյեմբեր

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2019թ. նոյեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյան (աշխատանքային այց)

2019թ. օգոստոս

ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյան (աշխատանքային այց)

2019թ. մայիս

ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյան (աշխատանքային այց)

2017թ. մարտ

ՀՀ Վարչապետ Կ. Կարապետյան (աշխատանքային այց)

2017թ. մարտ

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան (աշխատանքային այց)

2016թ. սեպտեմբեր

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց)

2016թ. սեպտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2015թ. ապրիլ

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (պաշտոնական այց)

2009թ․ հուլիս

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց)

2008թ․ հոկտեմբեր

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց)

2002թ. ապրիլ

ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյան

1993թ. մարտ

ՀՀ Նախագահ Լ.Տեր-Պետրոսյան

Այցեր Հայաստան

2024թ. հոկտեմբեր

ՂրՀ Նախարարների կաբինետի նախագահ Ա.Ժապարով (աշխատանքային այց)

2022թ․ նոյեմբեր

ՂրՀ Նախագահ Ս․Ժապարով

2022թ․նոյեմբեր

ՂրՀ ԱԳ նախարար Ժ․Կուլուբաև

2019թ. սեպտեմբեր

ՂրՀ Նախագահ Ս. Ժեենբեկով (աշխատանքային այց)

2019թ. ապրիլ

ՂրՀ Վարչապետ Մ.Աբիլգազիև (աշխատանքային այց)

2017թ. հոկտեմբեր

ՂրՀ Վարչապետ Ս.Իսակով (աշխատանքային այց)

2016թ. հոկտեմբեր

ՂրՀ Նախագահ Ա.Աթամբաև (աշխատանքային այց)

2016թ. հոկտեմբեր

ՂրՀ ԱԳ նախարար Է.Աբդիլդաև (աշխատանքային այց)

2016թ. հուլիս

ՂրՀ ԱԳ նախարար Է.Աբդիլդաև (աշխատանքային այց)

2016թ. մայիս

ՂրՀ Վարչապետ Ս.Ժեենբեկով (աշխատանքային այց)

2010թ․ օգոստոս

ՂրՀ Նախագահ Ռ․Օթունբաևա

1997թ. մարտ

ՂրՀ Նախագահ Ա․Ակաև

1996թ. նոյեմբեր

ՂրՀ ԱԳ նախարար Ռ.Օթունբաևա

2021թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. համագործակցության ծրագիրը։

2021թ. օգոստոսին երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև անցկացվել է իրավապայմանագրային դաշտի գույքագրում։

2020թ. հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդատվություններ՝ տեսակապի ձևաչափով։

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև կնքվել է շուրջ 3 տասնյակ փաստաթուղթ:

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև 1993թ. առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիր - ստորագրվել է 1992թ.
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. սեպտեմբերի 23-ին
  • Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջպետական հարաբերությունների հիմունքների մասին պայմանագրի վավերացման վկայագրերի փոխանակման մասին արձանագրություն – ստորագրվել է 1994թ. մայիսի 2-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև դրամավարկային հարաբերությունների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ոչ առևտրային փոխանցումների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
  • Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև ապօրինի արտահանվող և ներմուծվող մշակութային արժեքների կանխարգելման և հետ վերադարձման համագործակցության մասին  համաձայնագիր  – ստորագրվել է 1996թ. փետրվարի 14-ին
  • Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև համագործակցության և մաքսային փաստաթղթերի ու մաքսային ապահովումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. փետրվարի 14-ին
  • Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. փետրվարի 14-ին
  • Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. մարտի 6-ին
  • Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության և Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին  համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում համագործակցության մասին  համաձայնագիր  – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ղրղզական Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր  – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր – ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 31-ին
  • Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր– ստորագրվել է 1999թ. մարտի 19-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն – ստորագրվել է 1999թ. մարտի 19-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին -  Վավերացվել է ԱԺ-ի կողմից 2003թ. մարտի 18-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին - Վավերացվել է ԱԺ-ի կողմից 2012թ. նոյեմբերի 6-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին
  • Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր– ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին - Վավերացվել է ԱԺ-ի կողմից 2003թ. սեպտեմբերի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի վավերագրերի փոխանակման արձանագրություն – ստորագրվել է 2005թ. դեկտեմբերի 8-ին
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության նախարարության միջև երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2006 ապրիլի 28-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2019թ. օգոստոսի 9-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. Համար համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2021թ. դեկտեմբերի 2-ին

Առևտրատնտեսական համագործակցություն

2022թ. նոյեմբերի 4–ին ք․ Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2020-2024թթ (ԱՄՆ դոլար)

 

ընդհանուր առևտրաշրջանա-ռություն

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2024

(հունվար-հոկտեմբեր)

12 մլն

11,7 մլն

257 հազար

347 հազար

2023

29,5 մլն

28.8 մլն

436 հազար

638 հազար

2022

6,9 մլն

5.7 մլն

990 հազար

1,2 մլն

2021

2,8 մլն

2,6 մլն

159 հազար

182 հազար

2020

2,1 մլն

1,6 մլն

449 հազար

501 հազար

 

Թարմացված է՝ 23.12.2024թ.

Տպել էջը