Երկկողմ հարաբերություններ

Կորեայի Հանրապետություն Կորեայի Հանրապետություն

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 21-ին:

2022թ. մայիսի 27-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը /նստավայրը՝ Տոկիո/:

2023թ. նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Լի Դոհունը /նստավայրը` Մոսկվա/:

2014թ. փետրվարի 26-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Կիմ Դո Գյունը:

2002թ. հունիսից Երևանում գործում է Կորեայի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը: 

2004թ. հուլիսից Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է Արմեն Աբրահամյանը:

Այցեր

Կորեայի Հանրապետություն

2017թ. հունիս

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

2012թ. փետրվար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2009թ. դեկտեմբեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

1999թ. սեպտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1994թ. օգոստոս

ՀՀ փոխվարչապետ Վիգեն Չիտեչյան

Հայաստան

2018թ. հոկտեմբեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ, դեսպան Չան Կյոն Հո (մասնակցություն  ՖՄԿ XVII գագաթաժողովին)

2023թ. հոկտեմբեր

Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունում Առևտրի նախարար Ան Դոկգուն

Ստորագրված փաստաթղթեր

  • Արձանագրություն՝ ՀՀ-ի և ԿՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, փետրվարի 21, 1992թ., Մոսկվա
  • Համաձայնագիր՝ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԿՀ արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև խորհրդակցությունների մասին, նոյեմբերի 8, 2005թ., Երևան
  • Համաձայնագիր՝ՀՀ Կառավարության և ԿՀ Կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին, փետրվարի 23, 2012թ., Սեուլ
  • Համաձայնագիր՝ ՀՀ կառավարության և ԿՀ կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին, հուլիսի 4, 2014թ., Սեուլ։ Ուժի մեջ է 2017թ.-ի նոյեմբերի 14-ից
  • Համաձայնագիր՝ ՀՀ կառավարության և ԿՀ կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին, հոկտեմբերի 19, 2018թ., Երևան: Ուժի մեջ է 2019թ-ի մայիսի 18-ից:

Առևտրատնտեսական կապեր

ՀՀ-ի և ԿՀ-ի միջև ապրանքաշրջանառություն /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում

(ըստ ապրանքի ծագման երկրի)

ներմուծում

(ըստ առևտուր անող երկրի)

2019

512.3

54402.6

23792.4

2020

907.8

42628.4

29210.6

2021

5142.7

46982.7

28025.7

2022

 10650.1

94812.1

47760.6

2023

42863.1

150713.0

101223.9

ԿՀ-ից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, կոսմետիկա։

ՀՀ-ից ԿՀ արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Մետաղական հանքանյութեր,  հագուստ:

 

Թարմացված է՝ 26.08.2024թ.

Տպել էջը