Երկկողմ հարաբերություններ
Ղազախստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 27-ին:
1993թ. հունիսից Ղազախստանի Հանրապետությունում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
2007թ. մարտից Հայաստանի Հանրապետությունում գործում է Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը:
2021թ. փետրվարին Բոլատ Իմանբաևը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2022թ. ապրիլին Արմեն Ղևոնդյանը նշանակվել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Այցեր Ղազախստան
2024թ. հոկտեմբեր |
ՀՀ Նախագահ Վ.Խաչատուրյան (պաշտոնական այց) |
2024թ. մայիս |
ՀՀ ԱԳ Նախարար Ա.Միրզոյան (աշխատանքային այց) |
2024թ. փետրվար |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2024թ. հունվար |
ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Պապիկյան (պաշտոնական այց) |
2023թ. փետրվար |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2022թ. հոկտեմբեր |
ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյան (աշխատանքային այց) |
2022թ. հոկտեմբեր |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2022թ. փետրվար |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2021թ. հունիս |
ՀՀ Նախագահ Ա.Սարգսյան (աշխատանքային այց) |
2021թ. փետրվար |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2020թ. հունվար |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2019թ. մայիս |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2019թ. մայիս |
ՀՀ Նախագահ Ա.Սարգսյան (աշխատանքային այց) |
2018թ. նոյեմբեր |
ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց) |
2018թ. նոյեմբեր |
ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյան (աշխատանքային այց) |
2018թ. հունիս |
ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյան (աշխատանքային այց) |
2018թ. փետրվար |
ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյան (աշխատանքային այց) |
2017թ. օգոստոս |
ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյան (աշխատանքային այց) |
2017թ. հունիս |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2016թ. մայիս |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2015թ.հոկտեմբեր |
ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան |
2015թ. հոկտեմբեր |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2015թ. մայիս |
ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյան (աշխատանքային այց) |
2014թ. մայիս |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2011թ. օգոստոս |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2010թ. դեկտեմբեր |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2010թ. հուլիս |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2010թ. հուլիս |
ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան |
2009թ. դեկտեմբեր |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2009թ. հոկտեմբեր |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2008թ. դեկտեմբեր |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2008թ. հուլիս |
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց) |
2006թ. նոյեմբեր |
ՀՀ Նախագահ Ռ.Քոչարյան |
2006թ. հունիս |
ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյան |
1999թ. սեպտեմբեր |
ՀՀ Նախագահ Ռ.Քոչարյան |
1993թ. հունվար |
ՀՀ Նախագահ Լ.Տեր-Պետրոսյան |
Այցեր Հայաստան
2024թ. հոկտեմբեր |
ՂՀ Վարչապետ Օ.Բեկտենով (աշխատանքային այց) |
2024թ. ապրիլ |
ՂՀ Նախագահ Կ․Տոկաև (պաշտոնական այց) |
2024թ. մարտ |
ՂՀ Վարչապետի տեղակալ – ԱԳ նախարար Մ. Նուրտլեու ( աշխատանքային այց) |
2022թ. նոյեմբեր |
ՂՀ Նախագահ Կ․Տոկաև (աշխատանքային այց) |
2022թ․ նոյեմբեր |
ՂՀ Վարչապետի տեղակալ, ԱԳ նախարար Մ․Թլեուբերդի (աշխատանքային այց) |
2022թ. հոկտեմբեր |
ՂՀ Վարչապետ Ա.Սմաիլով (աշխատանքային այց) |
2021թ. նոյեմբեր |
ՂՀ Վարչապետ Ա.Մամին (աշխատանքային այց) |
2020թ. հոկտեմբեր |
ՂՀ Վարչապետ Ա.Մամին (աշխատանքային այց) |
2019թ. սեպտեմբեր |
ՂՀ Նախագահ Կ.Տոկաև (աշխատանքային այց) |
2019թ. ապրիլ |
ՂՀ Վարչապետ Ա.Մամին (աշխատանքային այց) |
2017թ. հոկտեմբեր |
ՂՀ Վարչապետ Բ.Սագինտաև (աշխատանքային այց) |
2016թ. հոկտեմբեր |
ՂՀ Վարչապետ Բ.Սագինտաև (աշխատանքային այց) |
2016թ. հոկտեմբեր |
ՂՀ ԱԳ նախարար Ե.Իդրիսսով (աշխատանքային այց) |
2016թ. հուլիս |
ՂՀ ԱԳ նախարար Ե.Իդրիսսով (աշխատանքային այց) |
2016թ. մայիս |
ՂՀ Վարչապետ Կ.Մասիմով (աշխատանքային այց) |
2012թ. հուլիս |
ՂՀ Պաշտպանության նախարար Ա.Ջակսիբեկով (պաշտոնական այց) |
2010թ. օգոստոս |
ՂՀ Նախագահ Ն.Նազարբաև(աշխատանքային այց) |
2010թ. փետրվար |
ՂՀ պետական քարտուղար, ԱԳ նախարար Կ.Սաուդաբաև (աշխատանքային այց) |
2001թ. մայիս |
ՂՀ Նախագահ Ն.Նազարբաև (պաշտոնական այց) |
2024թ. հոկտեմբերի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ Տոկաևի հետ։
2024թ. մարտի 18-ին ՂՀ վարչապետի տեղակալ-ԱԳ նախարար Մ.Նուրտլեուի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության միջոցառումների ծրագիրը։
2024թ. ապրիլի 11-12-ը ՀՀ և ՂՀ ԱԳ նախարարությունների իրավաբանական ծառայությունների միջև կայացել են իրավապայմանագրային հենքի գույքագրման և կատարելագործման հարցերով քննարկումներ։
2022թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ և ՂՀ ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդատվություններ։
Իրավապայմանագրային դաշտ
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև մինչ օրս ստորագրվել է շուրջ 5 տասնյակ փաստաթուղթ, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, որի ստորագրման 25-ամյակը նշվել է 2024թ․ սեպտեմբերի 2-ին:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հեղինակային իրավունքների ազգային գործակալության և Ղազախստանի Հանրապետության Հեղինակային և հարակից իրավունքների պետական գործակալության միջև կոլեկտիվ հիմունքներով հեղինակների ունեցվածքային իրավունքների կառավարման և փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու ոլորտում համաձայնագիր -
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև 1992 թվականի առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1991թ. դեկտեմբերին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև 1992թ․ փոխադարձ հաշվարկների գծով պարտքային պարտավորությունների մարման և միջպետական վարկի մշակման կարգի մասին համաձայնագիր -ստորագրվել է 1993թ․ հունվարի 19-ին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ․ հունվարի 19-ին
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր – ստորագրվել է 1993թ. հունվարի 19-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև 1994 թվականի առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի միջև 1994 թվականին հաշվարկների կազմակերպման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի միջև համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ․ մայիսի 16-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր - ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 2-ին
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև համագործակցության և մաքսային փաստաթղթերի ու մաքսային ապահովումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 2-ին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև սահմաններով ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների կանխարգելման և հետ վերադարձման հարցերով համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիր - ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 2-ին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեի միջև մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրանյութերի, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 2-ին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 2-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիր - ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 2-ին Ուժը կորցրած է ճանաչվել
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր - ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 2-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր – ստորագրվել է 2001թ. մայիսի 23-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 23-ին
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 23-ին
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2001թ. մայիսի 23-ին
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և սպորտի նախարարության միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2005թ. հոկտեմբերի 12-ին
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի մասին արձանագրություն – ստորագրվել է 2005թ․ հոկտեմբերի 12-ին
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ղազախստանի հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 6-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 6-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 6-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 6-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 6-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա - ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 6-ին
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2009թ. մայիսի 15-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2010թ. ապրիլի 26-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2012թ. հունիսի 5-ին
- ՀՀ վերահսկիչ պալատի և Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման վերահսկիչ կոմիտեի միջև համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2013թ. սեպտեմբերի 5-ին
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության միջև 2015-2017թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր – ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 8-ին
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 12-ին
- 2006թ. նոյեմբերի 6-ի՝ «Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիր – ստորագրվել է 2018թ. նոյեմբերի 1-ին և 2018թ. օգոստոսի 22-ին
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև՝ առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2018թ. հոկտեմբերի 25-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2020թ. հուլիսի 16-ին
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր - ստորագրվել է 2021թ. դեկտեմբերի 3-ին
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2023-2025 թվականների համագործակցության ծրագիր – ստորագրվել է 2023թ․ ապրիլի 28-ին
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների միջև հայ-ղազախստանյան իրավապայմանագրային հենքի գույքագրման և կատարելագործման նպատակով իրականացված խորհրդատվությունների արդյունքներով արձանագրություն - ստորագրվել է 2022թ. մայիսի 20-ին
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մտադրությունների մասին - ստորագրվել է 2023թ. ապրիլի 28-ին
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2024-2025 թվականների գործողությունների ծրագիր – ստորագրվել է 2024թ.մարտի 18-ին
- Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ.Կ. Տոկաևի համատեղ հայտարարություն - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիր - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Ղազախստանի Հանրապետության Մանգիստաուի մարզի ակիմի վարչակազմի միջև համագործակցության մասին հուշագիր - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Վանաձոր համայնքի և Շիմքենտ քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև 2024-2025 թվականների առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
- Երևան քաղաքի (Հայաստանի Հանրապետություն) և Աստանա քաղաքի (Ղազախստանի Հանրապետություն) միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր - ստորագրվել է 2024թ. ապրիլի 15-ին
Մշակութային ոլորտ
2024թ. հոկտեմբերի 15-16-ը Ղազախստանում անց են կացվել Հայաստանի մշակույթի օրեր:
Առևտրատնտեսական կապեր
2024թ. ապրիլի 2-ին տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:
Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ծավալներ 2020-2024թթ. (ԱՄՆ դոլար)
|
արտաքին առևտրաշրջանառություն |
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
2024 (հունվար-հոկտեմբեր) |
79,5 մլն |
44,5 մլն |
23,3 մլն |
35 մլն |
2023 |
116,5 մլն |
79,8 մլն |
30,2 մլն |
36,7 մլն |
2022 |
45,6 մլն |
18,6 մլն |
23,6 մլն |
27 մլն |
2021 |
19,9 մլն |
11 մլն |
7,7 մլն |
8,9 մլն |
2020 |
13,1 մլն |
6,6 մլն |
5,7 մլն |
6,5 մլն |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
Հանքահումքային, պատրաստի սնունդ, ոչ թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված իրեր և այլն։
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
Պլաստմասսա, կաուչուկ, ռետինե իրեր, կոշկեղեն, գլխարկներ և այլն։
Թարմացված է՝ 23.12.2024թ.