Երկկողմ հարաբերություններ

Լիբանան Լիբանան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 4-ին։

1994թ. հունիսից Լիբանանում գործում է Հայաստանի դեսպանությունը: Հայաստանում Լիբանանը դեսպանություն հիմնել է 1997 թ. սեպտեմբերին:

2018թ. հունվարին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի դեսպան Մայա Դաղերը:

2018թ. նոյեմբերին Լիբանանում ՀՀ դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը։

Այցեր

Լիբանան

2018թ. հոկտեմբեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխ.)

2018թ. մարտ

Վարչապետ Կարեն Կարապետյան (պաշտ.)

2015թ․ մայիս

Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար (պաշտ․)

2012թ. նոյեմբեր

Նախագահ Սերժ Սարգսյան (պաշտ.)

2010թ․ ապրիլ

Հովիկ Աբրահամյան,ԱԺ նախագահ (պաշտ.)

2009թ. փետրվար

Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար (պաշտ.)

2005թ. հունիս

Վարդան ՕսկանյանԱԳ նախարար (պաշտ.)

2004թ. մայիս

Նախագահ Ռոբերտ Քոչարյան (աշխ.)

2000թ. փետրվար

Նախագահ Ռոբերտ Քոչարյան (պաշտ.)

1999թ. մայիս

Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար (աշխ.)

1998թ. սեպտեմբեր

Վարչապետ Արմեն Դարբինյան

1998թ. հունիս

Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար

1997թ. մարտ

Ալեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար (աշխ.)

1995թ. մայիս

Վարչապետ Հրանտ Բագրատյան

1994թ. հունիս

Վահան Փափազյան,ԱԳ նախարար

1993թ. դեկտեմբեր

Բաբկեն Արարքցյան,ԳԽ նախագահ

Հայաստան

2018թ. փետրվար

Նախագահ Միշել Աուն (պաշտ.)

2015թ. ապրիլ

Ջեբրան Բասիլ,ԱԳ և էմիգրանտների նախարար

2011թ. դեկտեմբեր

Նախագահ Միշել Սուլեյման (պաշտ.)

2011թ. հոկտեմբեր

Նաբիհ Բերրի,Խորհրդարանի նախագահ (պաշտ.)

2006թ. հուլիս

Ֆաուզի Սալլուխ,ԱԳ նախարար (պաշտ.)

2004թ. ապրիլ

Վարչապետ Ռաֆիկ Հարիրի (պաշտ.)

2001թ. մայիս

Նախագահ Էմիլ Լահուդ (պաշտ.)

1998թ. մայիս

Վարչապետ Ռաֆիկ Հարիրի (աշխ.)

1997թ. հոկտեմբեր

Վարչապետ Ռաֆիկ Հարիրի (պաշտ.)

1997թ. սեպտեմբեր

Նաբիհ Բերրի,Խորհրդարանի նախագահ (պաշտ.)

Ստորագրված փաստաթղթեր

Համաձայնագրեր

«ՀՀ և ԼՀ միջև դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին» (4 մարտի, 1992թ., Բեյրութ)

«ՀՀ Գերագույն Խորհրդի և ԼՀ պատգամավորների խորհրդի միջև համագործակցության մասին» (21 դեկտեմբերի, 1993թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» (1 մայիսի, 1995թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» (1 մայիսի, 1995թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև օդային հաղորդակցության վերաբերյալ» (1 մայիսի, 1995թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» (1 մայիսի, 1995թ., Բեյրութ)

«ՀՀ կենտրոնական բանկի և ԼՀ բանկի միջև վճարահաշվարկային հարաբերությունների, ազգային արժույթների փոխադարձ փոխարկելիության և բանկային համակարգերի համագործակցության վերաբերյալ» (14 օգոստոսի, 1996թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխօգնության մասին» (13 մարտի, 1997թ., Բեյրութ)

«ՀՀ և ԼՀ միջև բարեկամության և համագործակցության մասին» Պայմանագիր (20 հոկտեմբերի, 1997թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև մշակութային բնագավառում համագործակցության մասին» (17 նոյեմբերի, 1997թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի մասին» (27 հունվարի, 1998թ.)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին» (27 հունվարի, 1998թ.)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» (16 սեպտեմբերի, 1998թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին» (16 սեպտեմբերի, 1998թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև բարձրագույն կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» (16 սեպտեմբերի, 1998թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջնակարգ կրթության բնագավառում համագործակցության մասին» (16 սեպտեմբերի, 1998թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին» (14 հուլիսի, 1999թ.)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացման մասին» Հռչակագիր (14 հուլիսի, 1999թ.)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային համակցված փոխադրումների մասին» (15 փետրվարի, 2000թ., Բեյրութ)

«ՀՀ Երևան քաղաքի և ԼՀ Բեյրութ քաղաքի միջև համագործակցության և եղբայրացման մասին» (28 սեպտեմբերի, 2000թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» (2 մայիսի, 2001թ., Երևան)

«ՀՀ և ԼՀ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» (28 օգոստոսի, 2001թ., Բեյրութ)

«ՀՀ և ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» (2 ապրիլի, 2004թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» (6 սեպտեմբերի, 2004թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» (6 սեպտեմբերի, 2004թ., Երևան)

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԼՀ երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության մասին» (9 դեկտեմբերի, 2011թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև համապատասխանության հավաստման սերտիֆիկատների փոխադարձաբար ճանաչման մասին» (9 դեկտեմբերի, 2011թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրերով իրենց համապատասխան տարածքներ մուտք գործելու համար վիզայի պահանջների վերացման մասին» (26 նոյեմբերի, 2012թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև բարձրագույն և հետբուհական կրթության որակավորումների փոխադարձաբար ճանաչման մասին» (26 նոյեմբերի, 2012թ., Բեյրութ)

«ՀՀ և ԼՀ միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին» (2 նոյեմբերի, 2018թ., Բեյրութ)

Արձանագրություններ, հուշագրեր, գործնական ծրագրեր

«ՀՀ ԱԳՆ և ԼՀ ԱԳՆ միջև խորհրդակցությունների անցկացման մասին» Արձանագրություն (15 փետրվարի, 2000թ., Բեյրութ)

«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և ԼՀ մշակույթի և բարձրագույն կրթության նախարարության միջև 2000-2001թթ. մշակութային համագործակցության մասին» Գործնական ծրագիր (15 փետրվարի, 2000թ., Բեյրութ)

«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և ԼՀ սպորտի և երիտասարդության նախարարության միջև սպորտի բնագավառում 2001-2002թթ. համագործակցության մասին» Գործնական ծրագիր (2 մայիսի, 2001թ.)

«Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի արձանագրություն» (2 ապրիլի, 2004թ., Երևան)

«ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարության և ԼՀ մշակույթի նախարարության միջև 2004-2007թթ. մշակութային համագործակցության մասին» Գործնական ծրագիր (2 ապրիլի, 2004թ., Երևան)

«ՀՀ Ազգային ժողովի և ԼՀ Ազգային ժողովի միջև» Փոխըմբռնման հուշագիր (11 ապրիլի, 2010թ., Բեյրութ)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև ստանդարտների բնագավառում համագործակցության մասին» Արձանագրություն (9 դեկտեմբերի, 2011թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» Գործնական ծրագիր (9 դեկտեմբերի 2011թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև 2012-2013-2014 թվականների համար մշակութային համագործակցության մասին» Գործնական ծրագիր (9 դեկտեմբերի, 2011թ., Երևան)

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՀ արդյունաբերության նախարարության միջև» Փոխըմբռնման հուշագիր (9 դեկտեմբերի, 2011թ., Երևան)

«ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցութան մասին» Փոխըմբռնման հուշագիր (9 դեկտեմբերի, 2011թ., Երևան)

«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի միջև համագործակցութան մասին» Փոխըմբռնման հուշագիր (հուլիս, 2013թ., Երևան)

Լիբանանի «Նոթր Դամ» համալսարանի (NDU) և ԵՊՀ միջև Փոխըմբռնման հուշագիր (սեպտեմբեր, 2015թ․)

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԼՀ առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի միջև Փոխըմբռնման հուշագիր (27 հոկտեմբերի, 2017թ., Բեյրութ)

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Լիբանանի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

 արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019 

546.2

1492.0

1849.2

2020

1807.8

849.5

1006.6

2021

1763.3

887.2

1044.2

2022

1585.7

1481.9

2342.6

2023

3549.4

1267.7

2368.4

 

Թարմացված է՝ 13.02.2024թ.

Տպել էջը