Երկկողմ հարաբերություններ

Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին:

2024թ. փետրվարի 14 կայացել է Լյուքսեմբուրգում ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:

2020թ. հոկտեմբերի 20-ի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան /նստավայրը՝ ք. Հաագա/, իսկ 2021 թ. փետրվարի 10-ին հանձնել է հավատարմագրերը։ 2021թ․ փետրվարի 10-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին (le Grand-Duc Henri):

2023թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:

2017թ. ապրիլի 28-ին ՀՀ-ում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս է նշանակել Սուրեն Զոհրաբյանը։

Այցեր

Լյուքսեմբուրգ

2024թ. փետրվար 

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2022թ․ հունվար

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

 2019թ. մայիս

Նիկոլ Փաշինյան, վարչապետ

 2005թ. մայիս

Արթուր Բաղդասարյան, ԱԺ նախագահ

 1999թ. հունիս

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

 1996թ. ապրիլ

Լևոն Տեր-Պետրոսյան, նախագահ

Հայաստան

2023թ. փետրվար

Ժան Ասելբորն, ԱԳ նախարար

2018թ. մարտ

Ժան Ասելբորն, ԱԳ նախարար

2012թ. սեպտեմբեր

Ժան Ասելբորն, փոխվարչապետ, ԱԳ նախարար

2002թ. հուլիս

Լիդիա Պոլֆեր, ԱԳ նախարար

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց հետ ընդունման մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

 

 արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2019

1004.375

1215.58

2020

1294.76

1567.67

2021

907.22

984.46

2022

403.8

1008.1

2023

22.0 

932.4

 

Թարմացված է՝ 12.07.2024թ.

Տպել էջը