Երկկողմ հարաբերություններ

Լատվիա Լատվիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 22-ին: 

2011թ. նոյեմբերի 24-ին Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս:

2023թ․ փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

2024թ. հունիսի 17-ին Լատվիայի Հանրապետությունում (նստավայրը՝ Վիլնյուս) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսին:

Այցեր

Լատվիա

2024թ. հունիս

Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ

2019թ. սեպտեմբեր

Զոհրաբ Մնացականյան, ԱԳ նախարար

2015թ. մայիս

Սերժ Սարգսյան, նախագահ

2013թ. հունիս

Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ

2012թ. հունվար

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2011թ. մարտ

Սերժ Սարգսյան, նախագահ

2008թ. նոյեմբեր

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2002թ. սեպտեմբեր

Արմեն Խաչատրյան, ԱԺ նախագահ

2002թ. հունիս

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

2000թ. մարտ    

Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար

1998թ. փետրվար

Խոսրով Հարությունյան, ԱԺ նախագահ

1992թ. օգոստոս

Րաֆֆի Հովհաննիսյան, ԱԳ նախարար

 Հայաստան

2015թ. հոկտեմբեր

Էդգարս Ռինկևիչս, ԱԳ նախարար

2012թ. նոյեմբեր

Էդգարս Ռինկևիչս, ԱԳ նախարար

2009թ. դեկտեմբեր

Վալդիս Զատլերս, նախագահ

2007թ. ապրիլ

Արտիս Պաբրիկս, ԱԳ նախարար

2005թ. հոկտեմբեր

Վայրա Վիկե-Ֆրայբերգա, նախագահ

2005թ. մարտ

Ինգրիդա Ուդրեյ, Սեյմասի նախագահ

2001թ. նոյեմբեր

Ինդուլիս Բերզինշ, ԱԳ նախարար

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև 1992թ. ապրանքների մատակարարման մասին

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Լատվիայի Հանրապետության բանկի միջև թղթակցային հաշիվներով հաշվարկների կազմակերպման մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Լատվիայի Հանրապետության բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև անձանց հանձման և ընդունման մասին

ՀՀ պաշտպանության նախարարության և Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերում փոխադարձ օգնության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Լատվիայի Հանրապետության բնապահպանության նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Լատվիայի Հանրապետության պետական սահմանային պահպանության միջև սահմանային պահպանության հարցերում համագործակցության մասին

Արձանագրություններ

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության մասին

Հռչակագրեր

Համատեղ Հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Լատվիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019թ.

4392.0

3625.4

2020թ.

3689.1

4488.6

2021թ.

4221.3

4495.8  

2022թ.

5554.1  

5161.9

2023թ.

6253.6

5807.7

 

Թարմացված է՝ 12.07.2024թ.

Տպել էջը