Երկկողմ հարաբերություններ

Մոլդովա Մոլդովա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին:

2021թ․ Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վալերիու Քիվերին (նստավայրը՝ ք. Կիև)։

2023թ. Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ ք. Կիև)։

2021թ․ դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄՀ նախագահ Մ. Սանդուի հետ:

2020թ․ փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄՀ նախագահ Ի․ Դոդոնի հետ։

2020թ․ հունվարի 31-ին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄՀ վարչապետ Ի․ Կիկուի հետ:

Այցեր

Մոլդովա

2023թ. մայիս-հունիս

Վարչապետ Ն. Փաշինյան (աշխատանքային այց)

2023թ. մայիս-հունիս

ԱԳ նախարար Ա. Միրզոյան (աշխատանքային այց)

2017թ. հուլիս

ԱԳ նախարար Է. Նալբանդյան (աշխատանքային այց)

2013թ. հուլիս

Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց)

Այցեր

Հայաստան

2019թ. հոկտեմբեր

Նախագահ Ի.Դոդոն (աշխատանքային այց)

2018թ. հոկտեմբեր

Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Տ.Ուլյանովսկի (աշխատանքային այց)

2018թ. հոկտեմբեր

Նախագահ Ի.Դոդոն (աշխատանքային այց)

2017թ. նոյեմբեր

Նախագահ Ի.Դոդոն (պաշտոնական այց)

2016թ. նոյեմբեր

Փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Ա.Գալբուր (աշխատանքային այց)

2013թ. սեպտեմբեր

Փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Ն.Գերման (աշխատանքային այց)

2012թ. դեկտեմբեր

Վարչապետ Վ.Ֆիլատ (աշխատանքային այց)

2012թ. դեկտեմբեր

Փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յ.Լյանկե (աշխատանքային այց)

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի և Մոլդովայի միջև կնքվել է ավելի քան երկու տասնյակ փաստաթուղթ։

Հայաստանի և Մոլդովայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2017-2023թթ (ԱՄՆ դոլար)

 

Ընդհանուր առևտրաշրջանառություն

Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

Ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2020

2,6 մլն

1 մլն

1,5 մլն

1,6 մլն

2021

4,3 մլն

3.2 մլն

1,1 մլն

1,1 մլն

2022

7,7 մլն

4,3 մլն

3,4 մլն

4,3 մլն

2023 (հունվար-հոկտեմբեր)

6,1 մլն

2,4 մլն

2,3 մլն

3,7 մլն

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ`

Գործած գորգեր, արևածաղկի ձեթ, շինարարական դետալներ, խցան, թասակ և շշերի կափարիչ, տուսպ և այլ կոշտ թափոն:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ`

Ծխախոտի հումք, փայտե տակառ, գուռ, հատուկ նշանակության շարժիչային փոխադրամիջոց, դեղամիջոց, գրանիտ, ծիրանաքար, բազալտ:

 

Թարմացված է՝ 19.12.2023թ.

Տպել էջը