Երկկողմ հարաբերություններ

Մոնղոլիա Մոնղոլիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 21-ին:

2024թ. սեպտեմբերի 4-ին Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահե Գևորգյանը (նստավայրը՝ Պեկին):

2023թ. մայիսի 31-ին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիիսաիխան Էնխտուվշինը (նստավայրը՝ Մոսկվա):

2016թ. հուլիսին Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Բաատարբիլեգ Ցերենդավաան:

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ կոմյունիկե (1992թ. փետրվար)
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մոնղոլիայի Կառավարության միջև «Դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիր (2018թ. սեպտեմբերի 28)

Առևտրատնտեսական կապեր

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում

(ըստ ապրանքի ծագման երկրի)

ներմուծում

(ըստ առևտուր անող երկրի)

2019

1000.8

51.5

5.5

2020

218.5

0.2

-

2021

366.3

0.2

-

2022

917.6

9.4

18.5

2023

515.9

8.1

432.7

 

Թարմացված է՝ 07.09.2024թ.

Տպել էջը