Երկկողմ հարաբերություններ

Մեքսիկա Մեքսիկա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 14-ին:

1993 թվականից ՌԴ-ում Մեքսիկայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանում:

2014 թվականից Մեխիկոյում գործում է Հայաստանի դեսպանությունը։

2018 թ. մարտի 28-ին Մեքսիկայի Միչոական նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Հակոբ Սահակյանը:

2018 թ. օգոստոսի 29-ին Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Նիկոլայ Կոնստանդյանը։

2023 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը 2023 թ. փետրվարի 8-ին:

Այցեր

Մեքսիկա

2023 թ. սեպտեմբեր

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան

2017 թ. հոկտեմբեր

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ

2012 թ. հոկտեմբեր

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2002 թ. օգոստոս

Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

1999 թ. ապրիլ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյան

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 11.12.1993 թ.)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր (ստորագրված 22.08.2002 թ.)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև կրթության և մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 22.08.2002 թ.)
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների քարտուղարության միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 22.10.2012 թ.)
  • Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի քարտուղարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին գործնական ծրագիր (ստորագրված 12.09.2023 թ.)
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Մեքսիկական Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների քարտուղարության միջև ակադեմիական դիվանագիտական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 13.09.2023 թ.)
  • Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Մեքսիկայի Սինալոայի ինքնավար համալսարանի (Մեխիկո) միջև հուշագիր (ստորագրված 08.11.2023 թ.)

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Մեքսիկայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

425.2

21693.7

2020

3.0

11051.2

2021

470.3

14362.8

2022

251.4

60907.6

2023

613.7

142029.3

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝

սուրճ, թեյ, չորացված միրգ, ոգելից խմիչքներ


Թարմացված է՝ 26.06.2024թ.

Տպել էջը