Երկկողմ հարաբերություններ
Նիդերլանդներ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 30-ին:
2023թ. հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։
2023թ. օգոստոսից, դեսպան Յապ Ֆրեդերիքսը հանդիսանում է ՀՀ-ում ՆԹ գործերի ժամանակավոր հավատարմատար։
2018թ. հոկտեմբերին Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2020թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Այցեր
Նիդերլանդներ
2024թ. փետրվար |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2022թ. մայիս |
Վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2019թ․ հոկտեմբեր |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
2014թ․ մարտ |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2011թ․ նոյեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2007թ․ հունվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005թ․ մայիս |
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան |
1998թ․ նոյեմբեր |
Վարչապետ Արմեն Դարբինյան |
1997թ․ |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
Հայաստան
2020թ․ հունվար |
ԱԳ նախարար Ստեֆ Բլոկ |
2017թ․ նոյեմբեր |
Սենատի նախագահ Անկի Բրուսերս-Քնել |
2006թ․ հունիս |
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ |
2005թ․ հունիս |
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ |
2001թ․ հոկտեմբեր |
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ |
Իրավապայմանագրային դաշտ
Հայտագրերի փոխանակում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ
Համաձայնագրեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագիր
ՀՀ Սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերի նախարարության և «Avondglans» հիմնադրամի միջև նվիրատվության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին
Հուշագրեր
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև Օրենքի գերակայության MATRA ուսուցողական երկրորդ ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ» ստորագրված փոխըմբռնման հուշագիր
Նիդերլանդների Թագավորության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Դիվանագետների ընտանիքի անդամների աշխատանքի իրավունքի վերաբերյալ հուշագիր
ՀՀ առողջապահության նախարարության և PUM ավագ փորձագետների կազմակերպության միջև» համագործակցության հուշագիր
Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 1998թ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 1999թ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև 2000-2001թթ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև 2002-2003թթ. Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հոլանդական ծրագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև զարգացող տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության ծրագրի (PSOM) մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի վերաբերյալ
Առևտուր և տնտեսական համագործակցություն
Ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
153851.3 |
40009.0 |
2020 |
97772.7 |
29530.0 |
2021 |
191248.2 |
37339.4 |
2022 |
214864.4 |
54294.3 |
2023 |
234133.6 |
60699.3 |
Թարմացված է՝ 06.08.2024թ.