Երկկողմ հարաբերություններ
Նորվեգիա
Ընդհանուր տեղեկություններ
Նորվեգիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 5-ին:
2024թ. մարտի 14-ին Նորվեգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի թագաժառանգ-ռեգենտ Հաակոնին։
2024թ. հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Բերգլյոտ Հովլանդը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2021թ․ հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
2018թ. հոկտեմբերի 25-ին Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն (նստավայրը՝ Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին:
2001թ. ապրիլին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս:
Այցեր
Նորվեգիա
2010թ. հունվար |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2000թ. հոկտեմբեր |
Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար |
Հայաստան
2022թ. հոկտեմբեր |
Աննիկեն Հյութֆիլդտ, ԱԳ նախարար |
2011թ. նոյեմբեր |
Յոնաս Գահր Շտյորե, ԱԳ նախարար |
2005թ. հունիս |
Յորգեն Կոսմո, խորհրդարանի նախագահ |
2004թ. սեպտեմբեր |
Յան Պետերսեն, ԱԳ նախարար |
2003թ. նոյեմբեր |
Կիմ Տրովիկ, ԱԳՆ պետքարտուղար |
1999թ. սեպտեմբեր |
Կնուտ Վոլեբեկ, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին
ՀՀ կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
Հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման մասին
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Նորվեգիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019 |
10.9 |
2257․7 |
2020 |
6.7 |
2589 |
2021 |
6.7 |
2792․2 |
2022 |
7.4 |
4963.9 |
2023 |
11.7 |
5504.8 |
Թարմացված է՝ 06.08.2024թ.