Երկկողմ հարաբերություններ

Պերու Պերու

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 14-ին:

2015 թվականից  Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է  նաև Պերուի Հանրապետությունում։

2015 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Պերուի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև  Հայաստանի Հանրապետությունում։

2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանում Պերուի պատվավոր հյուպատոս է նշանակվել Հովհաննես Դուրգարյանը։

2021 թվականի սեպտեմբերի 30-ին Պերուի դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

2023 թ. ապրիլի 18-ին Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բոլուարտեին իր հավատարմագրերն է հանձնել Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես)։

Այցեր

Պերու

2024 թ. փետրվար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան

2014 թ. հունվար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Իրավապայմանագրային դաշտ

  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Պերուի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 16.02.2024 թ.)

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Պերուի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

66.4

1307.3

2020

_

1103.9

2021

_

1448.9

2022

346.3

2125.6

2023

51.2

3489.3


Թարմացված է՝ 26.02.2024թ.

Տպել էջը