Երկկողմ հարաբերություններ
Լեհաստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է հայտագրերի փոխանակման ձևով, որոնք ստորագրվել են 1992թ. հունվարի 24-ին Վարշավայում և 1992թ. փետրվարի 26-ին Երևանում:
Վարշավայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բացվել է 1998թ. ապրիլի 6-ին։
2023թ. հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պյոտր Սքվեչինսկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2023թ. հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը գործում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի» հիման վրա: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2010թ. հուլիսի 13-ին Երևանում, իսկ նախորդը՝ 2023թ. hունիսի 29-ին Երևանում:
2012թ. ստեղծվել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։
Այցեր
Լեհաստան
2023թ. հուլիս |
Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ, պաշտոնական այց |
2022թ․ հուլիս |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
2022թ․ ապրիլ |
Արմեն Գրիգորյան, ԱԽ քարտուղար |
2019թ. հունիս |
Արարատ Միրզոյան, Ազգային ժողովի նախագահ, աշխատանքային այց (մասնակցություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին) |
2017թ. հոկտեմբեր |
Արա Բաբլոյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց |
2017թ. ապրիլ |
Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց (մասնակցություն Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը) |
2016թ. հուլիս |
Սերժ Սարգսյան, Նախագահ, աշխատանքային այց (մասնակցություն Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը) |
2013թ. սեպտեմբեր |
Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց |
2013թ. մայիս |
Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց (մասնակցություն Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը) |
2013թ. հունիս |
Սերժ Սարգսյան, նախագահ, պաշտոնական այց |
2011թ. սեպտեմբեր |
Սերժ Սարգսյան, նախագահ, աշխատանքային այց (մասնակցություն Արևելյան գործընկերության 2-րդ գագաթնաժողովին) |
2011թ. նոյեմբեր |
Արմեն Գևորգյան, Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար, աշխատանքային այց (մասնակցություն Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին) |
2010թ. ապրիլ |
Հովիկ Աբրահամյան, Ազգային ժողովի նախագահ, աշխատանքային այց (մասնակցություն Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հուղարկավորությանը) |
2009թ. փետրվար |
Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց |
2009թ. ապրիլ |
Հովիկ Աբրահամյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց |
2005թ. մայիս |
Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, աշխատանքային այց (մասնակցություն Եվրոպայի խորհրդի 3-րդ գագաթնաժողովին) |
2005թ. հունվար |
Անդրանիկ Մարգարյան, Վարչապետ, աշխատանքային այց (մասնակցություն Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի արարողությանը) |
2004թ. սեպտեմբեր |
Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, պաշտոնական այց |
2004թ․ մարտ |
Արթուր Բաղդասարյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց |
2004թ. ապրիլ |
Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, աշխատանքային այց (մասնակցություն Եվրոպական տնտեսական գագաթնաժողովին) |
1999թ. հուլիս |
Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, պետական այց |
1999թ. ապրիլ |
Խոսրով Հարությունյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց |
1998թ. հունվար |
Ալեքսանդր Արզումանյան, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց |
Հայաստան
2024թ․ նոյեմբեր |
Անջեյ Դուդա, Նախագահ, պաշտոնական այց |
2022թ․ ապրիլ |
Զբիգնև Ռաու, Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ, աշխատանքային այց |
2017թ. հոկտեմբեր |
Վիտոլդ Վաշչիկովսկի, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց |
2012թ. դեկտեմբեր |
Ռադոսլավ Սիկորսկի, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց (Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ) |
2011թ. հուլիս |
Բրոնիսլավ Կոմորովսկի, Նախագահ, պաշտոնական այց |
2010թ. մարտ |
Դոնալդ Տուսկ, Վարչապետ, աշխատանքային այց |
2010թ. հուլիս |
Ռադոսլավ Սիկորսկի, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց |
2007թ. փետրվար |
Աննա Ֆոտիգա, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց |
2006թ. նոյեմբեր |
Բոգդան Բորուսևիչ, Սենատի մարշալ, պաշտոնական այց |
2006թ. ապրիլ |
Բոգդան Բորուսևիչ, Սենատի մարշալ, պաշտոնական այց |
2002թ. հոկտեմբեր |
Լոնգին Պաստուշյակ, Խորհրդարանի Սենատի նախագահ (մարշալ), պաշտոնական այց |
2001թ. նոյեմբեր |
Ալեքսանդր Կվաշնևսկի, Նախագահ, պետական այց |
2000թ. սեպտեմբեր |
Յանուշ Շտայնհոֆ, Փոխվարչապետ, Էկոնոմիկայի նախարար, աշխատանքային այց |
1998թ. նոյեմբեր |
Բրոնիսլավ Գերեմեկ, Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ, աշխատանքային այց |
Իրավապայմանագրային դաշտ
Ստորագրված փաստաթղթեր
ՀՀ և ԼՀ միջև գործում է 9 միջազգային պայմանագիր, ինչպես նաև առկա են իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի մի շարք այլ փաստաթղթեր.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 1999թ. նոյեմբերի 19-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 1999թ. մայիսի 6-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. նոյեմբերի 24-ին, Երևանում, ուժի մեջ է մտել 2000թ. հունվարի 1-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա», ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 20-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2000թ. ապրիլի 26-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 23-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 7-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2010թ. մարտի 12-ին, Երևանում, ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի16-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգայինավտոտրանսպորտայինփոխադրումների մասին համաձայնագիր», ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 30-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրություն», ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին,Վարշավայում, անցնում է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
Առևտրատնտեսական համագործակցություն
Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2020թ. |
12015.6 |
39387.9 |
2021թ. |
20342.7 |
45356.6 |
2022թ. |
22331.8 |
76475.9 |
2023թ. |
18376.9 |
138745.2 |
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը Լեհաստանի հետ՝ ըստ ապրանքախմբերի
Հիմնական ներմուծվող ապրանքներ.
Կակաո և դրանից պատրաստված արտադրանք, ցորենից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված արտադրանք, հրուշակեղեն, սննդի արդյունաբերության մնացորդներ, պատրաստի կեր, դեղագործական արտադրանք, եթերային յուղեր, լոգանքի և ոճավորման արտադրանք, ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ և քսանյութեր, մոմեր և այլ ոճավորող ապրանքներ, պլաստիկ և պլաստիկ արտադրանք, ապակի և ապակե արտադրանք, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրիչներ և դրանց մասեր, տարբեր պատրաստի արտադրանք:
Հիմնական արտահանվող ապրանքներ.
Բանջարեղենի, հատապտուղների, ընկույզների և բույսերի մասերի վերամշակված արտադրանք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ, ալյումին և դրանից արտադրանք, օպտիկական, լուսանկարչական սենսոր, բժշկական կամ վիրաբուժական սարքեր և ապարատներ, դրանց մասեր և սարքավորումներ, այլ տարբեր ապրանքներ:
Թարմացված է՝ 27.11.2024թ.