Երկկողմ հարաբերություններ
Պարագվայ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Պարագվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 2-ին:
2005 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Պարագվայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։
2019 թվականից Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Պարագվայի Հանրապետությունում։
Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը 2015 թ. հոկտեմբերի 29-ին:
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Պարագվայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2019 |
_ |
_ |
2020 |
_ |
121.3 |
2021 |
2.7 |
1304.8 |
2022 |
_ |
743.0 |
2023 |
_ |
233.5 |
Թարմացված է՝ 20.02.2024թ.