Երկկողմ հարաբերություններ
Սերբիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսի 8-ին:
2019թ. սեպտեմբերի 4-ին Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերն է հանձնել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչին:
2022թ․ մարտի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին:
Այցեր
Սերբիա
2019 |
Նախագահ Արմեն Սարգսյան |
2017 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2014 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2011 |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2007 |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2001 |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2018 |
Առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ |
2016 |
ԱԺ նախագահ Մայա Գոյկովիչ |
2015 |
Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ |
2015 |
Առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ |
2014 |
Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ |
2014 |
ԱԳ Նախարար Իվան Մրկիչ |
2010 |
ԱԳ նախարար Վուկ Յերեմիչ |
2009 |
Նախագահ Բորիս Տադիչ |
Ստորագրված փաստաթղթեր
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Վ. Փափազյանի և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային նախարար Վ. Իովանովիչի համատեղ հայտարարություն: Ստորագրվել է 1995թ. հունիսի 4-ին Երևանում:
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև խորհրդակցությունների և համագործակցության մասին: Ստորագրվել է 2001թ. օգոստոսի 24-ին Բելգրադում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դաշնային կառավարության միջև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2001թ. օգոստոսի 24-ին Բելգրադում:
- Գործնական ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Սերբիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին: Ստորագրվել է 2011թ. ապրիլի 5-ին Բելգրադում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սերբիայի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 2011թ. ապրիլի 5-ին Բելգրադում:
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սերբիայի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: Ստորագրվել է 2011թ. ապրիլի 5-ին Բելգրադում:
- Կոնվենցիա Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին։
- Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սերբիայի Հանրապետության Կառավարության միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին». ստորագրվել է 2014թ. մարտի 10-ին, Երևանում։
- Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ»:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Սերբիայի միջև ապրանքաշրջանառությունը
/հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2019 |
36.5 |
2409.2 |
2020 |
124.1 |
2691.8 |
2021 |
117.9 |
2128.6 |
2022 |
534.7 |
12380.7 |
2023 |
2587.2 |
10722.5 |
Թարմացված է՝ 12.07.2024թ.