Երկկողմ հարաբերություններ

Ռուսաստան Ռուսաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին:

Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնք նաև առանձնանում են բարձրագույն և բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությամբ: Հայ-ռուսաստանյան ռազմավարական փոխգործակցությունն ընդգրկում է երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղությունները, ներառյալ՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և մշակութային ոլորտները:

2022 թվականը նշանավորվեց մի շարք միջոցառումներ՝ նվիրված ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակին:

2022թ. ապրիլի 19-ին ք.Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում, հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

Հայ-ռուսաստանյան իրավապայմանագրային հենքը, որի բազային փաստաթուղթը 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է, ներառում է ավելի քան 200 համաձայնագիր և պայմանագիր:

Համաձայն 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի` հաստատվել է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը խորացնելու և ամրապնդելու վճռականությունը դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում կապերի ինտենսիվ խորացման, կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հաստատուն խաղաղության, կայունության և երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով:

Հայաստանը և Ռուսաստանը սերտ փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն կառույցների ձևաչափերում, այդ թվում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում:

Դինամիկ զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները և շփումները օրենսդիր իշխանության ղեկավարների մակարդակով: Տարին երկու անգամ՝ հաջորդաբար, Հայաստանում և Ռուսաստանում, անցկացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Պլանային հենքի վրա անցկացվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ միջագնական խորհրդատվություններ:

2021թ. հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարարության շրջանակներում սկսել է գործել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, որի համանախագահներն են հայաստանյան կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսաստանյան կողմից՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Պաշտպանական ոլորտում հայ-ռուսաստանյան համագործակցությունն ուղղված է երկու պետությունների անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Շարունակում է զարգանալ երկու պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։

Սահմանների անվտանգության ապահովման շրջանակներում շարունակվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի դրույթների իրականացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:

Ակտիվ են շփումները գերատեսչական և տարածաշրջանային մակարդակներով: Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են միջտարածաշրջանային համագործակցության ձևաչափում Ռուսաստանի ավելի քան 70 սուբյեկտների հետ, ինչը հայ-ռուսաստանյան փոխգործակցության կարևորագույն տարրերից մեկն է: Հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային համաժողովները անցկացվում են 2011 թվականից: Հերթական՝ իններորդ միջտարածաշրջանային համաժողովն անցկացվել է 2022թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանում:

2015 թվականից Երևանում գործում է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում և Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի 6 մասնաճյուղերում ուսանում է շուրջ 5.5 հազ. ուսանող: Երևանում գործում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և վերջինիս մասնաճյուղը Գյումրիում:

Ակտիվ զարգանում են կապերը գիտահետազոտական ոլորտում: 170 համալսարանների և գիտական կենտրոնների միջև ստորագրվել է շուրջ 300 համաձայնագիր:

2017թ. նշվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակը: Նույն թվականին Երևանում կայացել է Ռուս ուղղափառ նոր եկեղեցու հանդիսավոր բացումը:

Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայ համայնքը: 2010թ. անցկացված մարդահամարի համաձայն, ՌԴ տարածքում բնակվում է ավելի քան 1 մլն 182 հազ հայ: Փորձագիտական գնահատականներով, Ռուսաստանում հայ համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2.5 միլիոնը: Ռուսաստանում գործում են մի շարք համայնքային կառույցներ, որոնցից ամենախոշորն է «Ռուսաստանի հայերի միությունը»:

Այցեր

Ռուսաստան

2023թ. մարտի 20

ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2022թ. հոկտեմբերի 31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Սոչի)

2022 դեկտեմբերի 26-27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով)

2022թ. հոկտեմբերի 10-12

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2022թ. հոկտեմբերի 7

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ԱՊՀ ՊՂխ ոչ պաշտոնական հանդիպում, Սանկտ-Պետերբուրգ)

2022թ. սեպտեմբերի 6-9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Վլադիվոստոկ)

2022թ. սեպտեմբերի 5

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2022թ. մայիսի 16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպում, Մոսկվա)

2022թ. ապրիլի 19-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2022թ. ապրիլի 8

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. դեկտեմբերի 28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. նոյեմբերի 26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Սոչի)

2021թ. հոկտեմբերի 10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. հոկտեմբերի 4-5

ՀՀ ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2021թ. օգոստոսի 31

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. մայիսի 17

ՀՀ ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյան (պաշտոնական այց, Մոսկվա)

2021թ.ապրիլի 7

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. փետրվարի 17

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2021թ. հունվարի 11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (աշխատանքային այց, Մոսկվա)

2020թ. դեկտեմբերի 7

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 21

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 12-13

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան (պաշտոնական այց)

2019թ. դեկտեմբերի 20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, ԱՊՀ մասնակից-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում)

2019թ. հոկտեմբերի 25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2019թ. հունիսի 6

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում)

2019թ. փետրվարի 25-27

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան 

2019թ. հունվարի 25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (ԵԱՏՄ կառույցներում ՀՀ նախագահության ստանձնում)

2018թ. դեկտեմբերի 27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. դեկտեմբերի 6

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

2018թ. սեպտեմբերի 8

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. հուլիսի 27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սանկտ Պետերբուրգ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2018թ. հունիսի 13-14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Մոսկվա, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

2018թ. հունիսի 6-7

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2018թ. հունիսի 4-5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

2018թ. մայիսի 14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (Սոչի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ)

Այցեր

Հայաստան

2022թ. հոկտեմբերի 20-21

Կառավարության նախագահ Միխայիլ Միսշուստին (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ)

2022թ. սեպտեմբերի 19

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (Հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 9-րդ համաժողով)

2022թ. հունիսի 6

ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին (աշխատանքնային այց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ)

2022թ. հունիսի 9

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այց)

2021թ. նոյեմբերի 18-19

Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ)

2021թ.մայիսի 5-6

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (աշխատանքային այց)

2020թ. հոկտեմբերի 9

Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

2019թ. նոյեմբերի 10-11

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով (պաշտոնական այց)

2019թ. հոկտեմբերի 1

Նախագահ Վլադիմիր Պուտին (աշխատանքային այց, Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստ)

2019թ. ապրիլի 29-30

Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդև (Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ)

Առևտրատնտեսական կապեր

Ռուսաստանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է:

Կանոնավոր գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Հանձնաժողովի 21-րդ նիստը կայացել է 2022թ. դեկտեմբերի 21-23-ը Մոսկվայում:

Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողն է: 2022թ. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 5 մլրդ. ԱՄՆ դոլարը:

Ռուսաստանյան հիմնական ներդրումներն ուղղված են հիմնականում էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

Արտաքին առևտրաշրջանառություն

Արտահանում

Ներմուծում (ըստ արտահանող երկրի)

Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2019

2 213 082.8 (+14.9%)

734 538.4 (+10.3%)

1 636 125.3 (+17.1%)

1 478 544.4 (+17.4%)

2020

2 155 126.5 (-3.5%)

675 993.8 (-9%)

1 638 031.5 (-0.7%)

1 479 132.7 (-0.7%)

 2021

2 629 638.8 (+20.9%)

847 251.4 (+24.5%)

1 993 902.2 (20.5%)

1 782 387.4(+20.5%)

 

Թարմացված է՝ 05.04.2023թ.

Տպել էջը