Երկկողմ հարաբերություններ

Սինգապուր Սինգապուր

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 1-ին` հայտագրերի փոխանակմամբ:

2023թ. մարտից Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ն.Գ. պրն. Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ ք.Ջակարտա)։

Այցեր

Սինգապուր

2019թ. հուլիս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2012թ. մարտ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2012թ. փետրվար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2005թ. հոկտեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

Հայաստան

2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր

Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լուն

2016թ. ապրիլ

Սինգապուրի Հանրապետության ազգային զարգացման և առևտրի ու արդյունաբերության պետական նախարար Կո Պո Կուն

2009թ. սեպտեմբեր

Սինգապուրի Հանրապետության նախարար-մենթոր Լի Կուան Յու

Ստորագրված փաստաթղթեր

  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին. 28 մարտի 2012թ., Սինգապուր
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին. 28 մարտի 2012թ., Սինգապուր
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին. 12 հուլիսի 2017թ., Սինգապուր
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին. 8 հուլիսի 2019թ., Սինգապուր
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարության զբոսաշրջության խորհրդի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին. 8 հուլիսի 2019թ., Սինգապուր
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սինգապուրի Հանրապետության մշակույթի, համայնքային զարգացման և երիտասարդության հարցերի նախարարության միջև մշակույթի և արվեստի ոլորտներում համագործակցության մասին. 8 հուլիսի 2019թ., Սինգապուր
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև. 8 հուլիսի 2019թ., Սինգապուր
  • Փոխըմբռնման հուշագիր Սինգապուրի Տեխնիկական կրթության ինստիտուտի (ITE) և Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի միջև տեխնիկական և մասնագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ. 8 հուլիսի 2019թ., Սինգապուր
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին, 1 հոկտեմբերի 2019թ., Երևան

Առևտրատնտեսական համագործակցություն

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2020թ.

917.2

2871.9

1923.6

2021թ.

1115.8

2769.5

1954.3

2022թ.

2682.7

4386.8

2289.9

2023թ.

2553.3

7543.7

4347.6

2024թ.

հունվար-հունիս

100.1

2182.8

2128.2

 

Թարմացված է՝ 28.08.2024թ. 

Տպել էջը