Երկկողմ հարաբերություններ
Սլովակիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին:
2019թ. դեկտեմբերի 17-ին Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը /նստավայրը՝ Վիեննա/ իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովային:
2020թ. փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սլովակիայի Հանրապետության նստավայր դեսպանությունը:
2022թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Այցեր
Հայաստան
2021թ․ |
Իվան Կորչոկ, արտաքին և եվրոպական գործերի նախարար |
2020թ. |
Միրոսլավ Լայչակ, արտաքին և եվրոպական գործերի նախարար |
2019թ. |
Միրոսլավ Լայչակ, արտաքին և եվրոպական գործերի նախարար |
2016թ. |
Անդրեյ Դանկո, Ազգային Խորհրդի նախագահ |
2015թ. |
Վազիլ Հուդակ, էկոնոմիկայի նախարար |
2013թ. |
Միրոսլավ Լայչակ, առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար |
2010թ. |
Միրոսլավ Լայչակ, առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար |
2008թ. |
Յան Կուբիշ, ԱԳ նախարար |
2000թ. |
Էդուարդ Կուկան, ԱԳ նախարար |
Սլովակիա
2019թ. |
Զոհրաբ Մնացականյան, ԱԳ նախարար |
2018թ. |
Արա Բաբլոյան, ԱԺ նախագահ |
2016թ. |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2015թ. |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2013թ |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2013թ |
Արմեն Աշոտյան, կրթության և գիտության նախարար |
2011թ. |
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար |
2010թ. |
Սեյրան Օհանյան, պաշտպանության նախարար |
2002թ. |
Ռոբերտ Քոչարյան, նախագահ |
Ստորագրված փաստաթղթեր
Համաձայնագրեր
Համաձայնագիր ՀՀ կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի միմյանց տարածքներ այցելելու մասին: Ստորագրվել է 1996թ. նոյեմբերի 16-ին:
Համաձայնագիր ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Սլովակիայի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և փորձարկումների վարչության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1997թ. սեպտեմբերի 23-ին Ժնևում:
Համաձայնագիր ՀՀ գլխավոր դատախազության և Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև իրավական օգնության և համագործակցության մասին։ Ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 15-ին Երևանում:
Համաձայնագիր ՀՀ կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2000թ. փետրվարի 2-ին Երևանում:
Համաձայնագիր Սլովակիայի Հանրապետության Բրատիսլավա քաղաքի և ՀՀ Երևան քաղաքի միջև եղբայրացման մասին: Ստորագրվել է 2000թ. ապրիլի 28-ին Երևանում:
Համաձայնագիր ՀՀ արդարադատության նախարարության և Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին: Ստորագրվել է 2008թ. մայիսի 26-ին Երևանում:
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2008թ. սեպտեմբերի 26-ին Երևանում:
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության և Սլովակիայի Հանրապետության ԱԳ Նախարարության միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2010թ. մարտի 18-ին, Երևանում:
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության և Սլովակիայի Հանրապետության ԱԳ նախարարության միջև Եվրոպական ինտեգրման բնագավառում համագործակցության մասին հուշագիր: Ստորագրվել է 2010թ. մարտի 18-ին, Երևանում:
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին /2010թ. նոյեմբեր/:
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության և Սլովակիայի Հանրապետության առողջապահության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2013թ.ապրիլի 10-ին, Երևանում:
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին: Ստորագրվել է 2014թ. նոյեմբերի 11-ին Բրատիսլավայում:
Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին»: Ստորագրվել է 2015թ. մայիսի 15-ին Բրատիսլավայում:
Արձանագրություն
Արձանագրություն ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2000թ. փետրվարի 2-ին Երևանում:
Առևտրատնտեսական համագործակցություն
Հայաստանի և Սլովակիայի միջև ապրանքաշրջանառությունը /հազար ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2019թ. |
398.8 |
8474.5 |
2020թ. |
8312.8 |
9384.9 |
2021թ. |
14302.1 |
9992.8 |
2022թ. |
24455.0 |
15221.3 |
ՀՀ-ից Սլովակիա ներմուծման հիմնական ապրանքախումբն է սննդամթերքը:
Սլովակիայից արտահանման հիմնական ապրանքախմբերն են ոչ թանկարժեք մետաղները, սարքավորումները:
Թարմացված է՝ 12.07.2024թ.