Երկկողմ հարաբերություններ
Թայլանդ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 7-ին` հայտագրերի փոխանակմամբ:
2021թ. նոյեմբերից Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պրն. Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ ք.Մոսկվա):
Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է պրն. Արտո Արթինյանը (2012թ.)։
Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոսն է տկն. Հռիփսիմե Մկրտչյանը (2016թ.):
Այցեր
Թաիլանդ
2005թ. հունիս |
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան |
2002թ. օգոստոս |
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
Հայաստան
2005թ. սեպտեմբեր |
Թաիլանդի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիռաչայ Վիռամետիկուլ |
2004թ. հուլիս |
Թաիլանդի Թագավորության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի Թաիլանդ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սանիտ Քուլչարոեն |
2003թ. մարտ |
Թաիլանդի առևտրային ներկայացուցիչ, Թաիլանդի վարչապետի հատուկ բանագնաց Կանտատի Սուֆամոնգկոն |
Ստորագրված փաստաթղթեր
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թաիլանդի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մասին. 2 հունիսի 1999թ., Երևան
- Կոնվենցիա Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին. 7 նոյեմբերի 2001թ., Բանգկոկ
- Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև բարեկամության և համագործակցության մասին. 6 օգոստոսի 2002թ., Բանգկոկ
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին. 19 մարտի 2003թ., Երևան
- Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Վ.Օսկանյանի և Թաիլանդի Թագավորության առևտրի ներկայացուցիչ պրն. Կ.Սուֆամոնգկոնի միջև. 20 մարտի 2003թ., Երևան
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թաիլանդի Թագավորության կառավարությունների միջև Համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ, 8 սեպտեմբեր 2005թ., Երևան
Առևտրատնտեսական համագործակցություն
Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
2019թ. |
905.7 |
24106.3 |
13877.3 |
2020թ. |
808.1 |
21190.2 |
13068.7 |
2021թ. |
57.3 |
23697.4 |
13401.9 |
2022թ. |
1299.3 |
54692.3 |
24010.5 |
2023թ. |
10203.6 |
71573.9 |
40416.4 |
2024թ. հունվար-սեպտեմբեր |
68105.5 |
52163.0 |
26302.1 |
Թարմացված է՝ 27.11.2024թ.