Երկկողմ հարաբերություններ

Տաջիկստան Տաջիկստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հոկտեմբերի 21-ին:

Այցեր Տաջիկստան

2021թ. սեպտեմբեր

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2021թ. մայիս

ՀՀ ԱԳ նախարար Ա.Այվազյան (աշխատանքային այց)

2018թ. սեպտեմբեր

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2015թ. հոկտեմբեր

ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյան (աշխատանքային այց)

2015թ. սեպտեմբեր

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց)

2015թ. սեպտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2015թ. ապրիլ

ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյան (աշխատանքային այց)

2003թ. ապրիլ

ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյան

2002թ. ապրիլ

ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյան

Այցեր Հայաստան

2022թ. նոյեմբեր

ՏՀ Նախագահ Է.Ռահմոն (աշխատանքային այց)

2022թ․ նոյեմբեր

ՏՀ ԱԳ նախարար Ս.Մուհրիդդին (աշխատանքային այց)

2017թ. հունիս

ՏՀ Նախագահ Է. Ռահմոն (աշխատանքային այց)

2016թ. հոկտեմբեր

ՏՀ Նախագահ Է.Ռահմոն (աշխատանքային այց)

2016թ. հուլիս

ՏՀ ԱԳ նախարար Ս.Մուհրիդդին

2005թ.

ՏՀ Նախագահ Է.Ռահմոն (պաշտոնական այց)

2003թ. նոյեմբեր

ՏՀ Նախագահ Է.Ռահմոն (աշխատանքային այց)

2024թ. սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև ստորագրվել է ավելի քան 30 փաստաթուղթ:

  • Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և ՀՀ կառավարությունների միջև տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր – ստորագրվել է 1990թ. սեպտեմբերի 20-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի և Տաջիկստանի Հանրապետության Ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1992թ․ հոկտեմբերի 8-ին Բիշքեկ)
  • Տաջիկստանի Հանրապետության երկաթուղու որպես Կենտրոնական Ասիական երկաթուղու և Հայկական երկաթուղու միջև գործունեության և երկաթուղային տրանսպորտի համակարգման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ․
  • Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Տաջիկստանի Հանրապետության Ազգային բանկի միջև 1994թ.- ին հաշվարկների կազմակերպման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին  (ք. Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև 1994թ.-ի առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին (ք. Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. մարտի 2-ին (ք. Մոսկվա)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարաբերությունների հիմունքների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. մարտի 2-ին (ք. Մոսկվա)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև ոչ առևտրային վճարումների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. մարտի 2-ին (ք. Մոսկվա)
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1995թ. փետրվարի 17-ին (ք. Մինսկ)
  • Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային կոմիտեի միջև մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1995թ. հունիսի 8-ին (ք. Մոսկվա)
  • Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային կոմիտեի միջև պետական սահմաններով ապօրինի փոխադրվող մշակութային արժեքների կանխարգելման և հետ վերադարձման համար համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1995թ. հունիսի 8-ին (ք. Մոսկվա)
  • Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային կոմիտեի միջև մաքսային համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1995թ. հունիսի 8-ին (ք. Մոսկվա)
  • Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական վիճակագրական գործակալության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1999թ. մարտի 10-ին (ք. Երևան)
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2002թ. մարտին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 3-ին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 3-ին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 3-ին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 25-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 25-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության շինարարության և ճարտարապետության պետական կոմիտեի միջև շինարարական գործունեության իրականացման համար տրված լիցենզիաների փոխադարձաբար ճանաչման կարգի մասին պայմանագիր – ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 25-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 25-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև գիտության, տեխնիկայի և տեղեկատվության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 25-ին (ք. Երևան)
  • Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր – ստորագրվել է 2005թ. հունիսի 30-ին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2005թ. հունիսի 30-ին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության  միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2005թ. հունիսի 30-ին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարության  միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2005թ. հունիսի 30-ին (ք. Դուշանբե)
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 14-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2021թ. ապրիլին

Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2020-2024 թթ. (ԱՄՆ դոլար)

 

արտաքին առևտրաշրջանառություն

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2024 (հունվար-հոկտեմբեր)

2 մլն

1,6 մլն

251 հազ

450 հազ

2023

1,5 մլն

1,4 մլն

99 հազ.

-

2022

1,2 մլն

1,130 մլն

128 հազ.

-

2021

1 մլն

1 մլն

58 հազ.

-

2020

692 հազ.

622 հազ.

10 հազ.

70 հազ.

 

Թարմացված է՝ 23.12.2024թ.

Տպել էջը