Երկկողմ հարաբերություններ

Թուրքմենստան Թուրքմենստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հոկտեմբերի 9-ին:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Աշգաբաթում բացվել է 1994թ.:

Թուրքմենստանի դեսպանությունը Երևանում բացվել է 2000թ.։

2018թ. Մուհամետգելդի Այազովը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան:

2024թ. Արսեն Ավագյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Այցեր Թուրքմենստան

2024թ. հոկտեմբեր

ՀՀ Նախագահ Վ.Խաչատուրյան (աշխատանքային այց)

2019թ. հոկտեմբեր

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյան (աշխատանքային այց)

2019թ. հոկտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյան (աշխատանքային այց)

2017թ. սեպտեմբեր

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (աշխատանքային այց)

2017թ. մարտ

ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյան (պաշտոնական այց)

2014թ. ապրիլ

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան (պաշտոնական այց)

2010թ.

ՀՀ Նախագահ Ս.Սարգսյան

2009թ.

ՀՀ ԱԳ Նախարար Է.Նալբանդյան

2000թ.

ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյան

1997թ.

ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

1993թ.

ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Այցեր Հայաստան

2017թ. օգոստոս

Թուրքմենստանի Նախագահ Գ.Բերդիմուհամեդով (պաշտոնական այց)

2012թ.

Թուրքմենստանի Նախագահ Գ.Բերդիմուհամեդով

2001թ.

Թուրքմենստանի Նախագահ Ս.Նիյազով

2022թ. սեպտեմբերի 13-ին Աշգաբաթում Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդատվություններ՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։

Իրավապայմանագրային դաշտ

Մինչ օրս Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ստորագրվել է շուրջ 80 փաստաթուղթ:

  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր – ստորագրվել է 1992թ. հոկտեմբերի 9-ին (ք․Բիշքեկ)
  • Թուրքմենստանի պետական կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1992 թ. հոկտեմբերի 15-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև տրանսպորտի ոլորտում հարաբերությունների հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիր - ստորագրվել է 1992թ. հոկտեմբերի 15-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993 թ. հոկտեմբերի 15-ին
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր – ստորագրվել է 1992թ. հոկտեմբերի 9-ին (ք․Բիշքեկ)
  • Թուրքմենստանի Պետական Կենտրոնական Բանկի և Հայաստանի Բանկի միջև 1993 թվականի երկրորդ կիսամյակում քլիրինգային հիմունքներով բնական գազի մատակարարման հաշվարկների վերաբերյալ համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. (ք․Աշգաբաթ)
  • Թուրքմենստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի նախարարության միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. հունիսի 8-ին (ք․Երևան)
  • Թուրքմենստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1992 թվականի արդյունքներով և 1993 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պարտքերի մարման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. հուլիսի 23-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Թուրքմենստանի պետական մաքսատան միջև մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. հուլիսի 30-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Թուրքմենստանի պետական մաքսային ծառայության միջև մաքսային հարցերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիր- ստորագրվել է 1993թ. հուլիսի 30-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության մաքսային վարչակազմի և Թուրքմենստանի պետական մաքսային ծառայության միջև սահմաններով ապօրինի տեղափոխված մշակութային արժեքների կանխարգելման և հետ  վերադարձման հարցերով համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. հուլիսի 30-ին (Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 1993թ–ին կերոսինի և մազութի մատակարարման վճարման պայմանների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին 
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև իրենց տարածքներով քաղաքացիների առանց վիզայի տեղաշարժի մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին Ուժը կորցրած է ճանաչվել
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն թուրքմենական գազի մատակարարման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև ջեռուցման նավթի և ավիացիոն կերոսինի մատակարարման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանի ազգային արժույթի ներդրման հետ կապված դրամավարկային հարաբերությունների և փոխադարձ պարտավորությունների մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին  (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև ոչ առևտրային վճարումների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև մաքսային հարաբերությունների հիմունքների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. օգոստոսի 24-ին (ք․Աշգաբաթ) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Թուրքմենստանի Ազգային բանկի միջև 1994թ. հաշվարկների կազմակերպման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1993թ. դեկտեմբերի 24-ին (ք․Աշգաբաթ) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Թուրքմենստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1995 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1994 թվականի դեկտեմբերի 2-ը մատակարարվող գազի փոխադարձ հաշվարկների կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների արձանագրություն - ստորագրվել է 1994թ. դեկտեմբերի 2-ին
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Թուրքմենստանի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. փետրվարի 17-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 1995 թվականին Հայաստանի Հանրապետություն թուրքմենական բնական գազի մատակարարման մասին համաձայնագիր - ստորագրվել է 1994 թ. դեկտեմբերի 2-ին (ք․Աշգաբաթ) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 1994 թվականի ապրանքների մատակարարումների փոխադարձ հաշվարկների մասին արձանագրություն - ստորագրվել է 1994 թ. դեկտեմբերի 2-ին
  • Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Թուրքմենստանի Կենտրոնական բանկի միջև 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարային գործարքների փոխադարձ հաշվարկների արդյունքների հետ կապված պարտքային պարտավորությունների մարման մասին համաձայնագրերի արձանագրություն - ստորագրվել է  1994 թ. դեկտեմբերի 2-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1995թ. հունիսի 27-ին   (ք․Աշգաբաթ)
  • Պայմանավորվածության արձանագրություն Թուրքմենստանի, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունների միջև - ստորագրվել է 1995թ. օգոստոսի 2-ին 
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև թուրքմենական բնական գազը Հայաստանի Հանրապետություն մատակարարելու վերաբերյալ 1996թ-ի համաձայնագիր – ստորագրվել է 1995թ. նոյեմբերի 3-ին (ք․Աշգաբաթ) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր – ստորագրվել է 1995թ. նոյեմբերի 3-ին (ք․Աշգաբաթ)
  • ՀՀ Նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի և Թուրքմենստանի նախագահ Ս.Նիյազովի համատեղ հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ 1991թ. Բելովեժյան համաձայնագիրը չեղյալ հայտարարելու որոշման վերաբերյալ – ստորագրվել է 1996 թ. մարտի 19-ին (ք․Երևան)
  • Թուրքմենստանի կառավարության և ՀՀ կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. մարտի 19-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. մարտի 19-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. մարտի 19-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև 1994 – 1995 թթ. թուրքմենական գազի մատակարարման համար փոխադարձ հաշվարկների արդյունքով պետական վարկի մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. մարտի 19-ին (ք․Երևան) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Թուրքմենստանի Թուրքմենբաշի անվան ձեռագրերի ազգային ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի միջև համագործակցության մասին պայմանագիր - ստորագրվել է 1996 թ. ապրիլի 17-ին  (ք․Աշգաբաթ)
  • Ադրբեջանական Հանրապետության, Վրաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև երկաթուղային տրանսպորտի գործունեության համակարգի մասին պայմանագիր –  ստորագրվել է 1996թ. մայիսի 13-ին 
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. մայիսի 5-ին  (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար հուշագիր –  ստորագրվել է 1997թ. հունիսի 5-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. հունիսի 5-ին (ք․Աշգաբաթ)
  • Երևանի պետական համալսարանի /Հայաստան, ք. Երևան/ և Թուրքմենիայի Մախթումկուլի անվան պետական համալսարանի / Թուրքմենստան ք. Աշգաբաթ/ միջև համագործակցության մասին պայմանագիր – ստորագրվել է 1997թ. հունիսի 5-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև քաղաքացիների փոխայցելությունների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1999թ. հունիսի 28-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև կառավարական համաձայնագրով ձևակերպված 1994 – 1995թթ. թուրքմենական գազի մատակարարման փոխադարձ հաշվարկների արդյունքով Հայաստանի Հանրապետության պետական վարկի պարտքի մնացորդի վերաձևակերպման մասին համաձայնագիր – ստորագրվել է 2000թ. հուլիսի 19-ին (ք․Աշգաբաթ) Ուժը կորցրած է ճանաչվել
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ կոմյունիկե – ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 29-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահների միջև 1994–1995թթ. թուրքմենական գազի մատակարարման գծով Հայաստանի Հանրապետության պետական վարկի պարտքի մնացորդը վերաձևակերպելու մասին համատեղ հուշագիր – ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 29-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին  արձանագրություն –  ստորագրվել է 2009թ. ապրիլի 11-ին 
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրություն –  ստորագրվել է 2010թ. ապրիլի 8-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության  և Թուրքմենստանի  մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին - ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Թուրքմենստանի կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին - ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև տնտեսական համագործակցության  հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին - ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Համագործակցության Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատի միջև - ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • /ԵՊՀ/ Երևանի պետական համալսարանի և /ԹՊՀ/ Մախթումկուլիի անվան Թուրքմենական պետական համալսարանի  միջև համագործակցության ծրագիր 2010-2015թ.- ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 24-ին (ք․Աշգաբաթ)
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ կոմյունիկե - ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 24-25-ին
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համատեղ հայտարարություն – ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 29-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 29-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման համար համաձայնագիր -  ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 29-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 29-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 29-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 29-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 29-ին (ք․Երևան)
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր – ստորագրվել է 2014թ. ապրիլի 8-ին
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (գործատուների) Միության և Թուրքմենստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 2014թ. ապրիլի 8-ին 
  • Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր – ստորագրվել է 2014թ. ապրիլի 8-ին
  • Հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն – ստորագրվել է 2014թ. ապրիլի 8-ին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ համագործակցության ծրագիր –  ստորագրվել է 2014թ․ապրիլի 8-ին
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայոլլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր –  ստորագրվել է 2014թ. ապրիլի 8-ին
  • Երևան (Հայաստանի Հանրապետություն) և Աշգաբաթ (Թուրքմենստան) քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր – ստորագրվել է 2014թ. ապրիլի 8-ին
  • Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի արձանագրություն –  ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 23-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագիր – ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 26-ին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև 2018-2020թթ. մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին ծրագիր – ստորագրվել է 2017թ. օգոստոսի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Թուրքմենստանի սպորտի պետական կոմիտեի միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր –  ստորագրվել  է 2017թ. օգոստոսի 24-ին
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ս.Ա.Նիյազովի անվան թուրքմենական գյուղատնտեսական համալսարանի միջև համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել  է 2017թ. օգոստոսի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Թուրքմենստանի ֆինանսների նախարարության միջև փողերի լվացման, փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ֆինանսական հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր - ստորագրվել է 2017թ. օգոստոսի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Թուրքմենստանի Գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել  է 2017թ. օգոստոսի 24-ին
  • Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանի միջև համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. օգոստոսի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր - ստորագրվել  է 2017թ. օգոստոսի 24-ին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև մշակույթի ու արվեստի բնագավառում 2023-2025 թվականների համագործակցության ծրագիր – ստորագրվել է 2023թ. մայիսի 31-ին

Մշակութային ոլորտ

2024թ. հոկտեմբերի 27-29-ը Թուրքմենստանում անց են կացվել Հայաստանի մշակույթի օրեր:

2024թ. մայիսին ք. Աշգաբաթում բացված «Մախթումկուլի Ֆրագի» մշակութային զբոսայգում, ի շարս աշխարհի հայտնի մտածողների հուշարձանների, տեղադրվել է նաև հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի հուշարձանը:

2023թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Հայաստանում անց են կացվել Թուրքմենստանի մշակույթի օրեր:

Առևտրատնտեսական կապեր

2022թ. սեպտեմբերի 13-ին Աշգաբաթում կայացել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը:

Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2020-2024 թթ. (ԱՄՆ դոլար)

 

ընդհանուր առևտրաշրջանառություն

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2024

(հունվար հոկտեմբեր)

16,9 մլն

15,6 մլն

1,4 մլն

1,3 մլն

2023

21,2 մլն

18,2 մլն

3 մլն

3 մլն

2022

20.7 մլն

15.5 մլն

5.6 մլն

5.2 մլն

2021

11,4 մլն

8,1 մլն

6 մլն

3,3 մլն

2020

3,6 մլն

1.8 մլն

3,1 մլն

1.8 մլն

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Հանքահումքային արտադրանք, պլաստմասե, ռետինե, ինչպես նաև մանածագործական իրեր։

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Թանկարժեք իրեր, սննդի պատրաստի արտադրանք։

Թարմացված է՝ 23.12.2024թ.

Տպել էջը