Երկկողմ հարաբերություններ
Թունիս
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հարապետության և Թունիսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2002 թ. հուլիսի 15-ին:
2019 թ. նոյեմբերի 13-ին Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Երևան):
2022 թ․ հունիսի 28-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Թունիսի Հանրապետության դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա):
Այցեր
Թունիս
2022 թ. նոյեմբեր |
Վարչապետ Նիկոլ Փաշինյան (Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողով) |
2022 թ. նոյեմբեր |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան (Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողով) |
2005 թ. նոյեմբեր |
Վարչապետ Անդրանիկ Մարգարյան |
Հայաստան
2018 թ. հոկտեմբեր |
ԱԳ նախարար Խմեյիս Ալ-Ջհինավի (Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով) |
2018 թ. հոկտեմբեր |
Նախագահ Բեջի Կաիդ էլ-Սեբսի (Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով) |
Իրավապայմանագրային դաշտ
- «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թունիսի Հանրապետության արտաքին գործերի, միգրացիայի և արտասահմանում բնակվող թունիսցիների հարցերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր (4 դեկտեմբերի, 2023 թ., Թունիս),
- «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թունիսի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիր (4 դեկտեմբերի, 2023 թ., Թունիս)
Առևտրաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2020 |
0.1 |
1488.0 |
2021 |
1.0 |
2243.0 |
2022 |
- |
2680.6 |
2023 |
0.5 |
3558.8 |
2024 |
- |
4016.2 |
Թարմացված է՝ 06.03.2025թ.